Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ՌԱԿ-ը՝ երեկ, այսօր ու վաղը Մայր հայրենիքի կողքին է. Վարդան Նազիրյան

am en ru es
   RhAK-e, erek, aysor ow vaghe Mayr hayrenik`i koghk`in e. Vardan Naziryan_100693

ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի ողջույնի խոսքը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 27 ամյակի առթիվ

  Ռամկավար Ազատական կուսակցությունը 27 տարի առաջ պաշտոնապես վերահաստատեց իր ներկայությունը Անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետությունում, ՌԱԿ-ն այն 6 ավանդական կուսակցություններից մեկն է, որը կանգնեց Անկախության հանրաքվերի նախաձեռնության ու իրականացման ակունքներում:

   Հետևաբար, ՌԱԿ-ը ոչ թե որպես հյուր, այլ որպես տանտեր, որպես հիմնադիր վերադարձավ մայր հայրենիք՝ իր անմիջական նպաստը, մասնակցությունը բերելու մեր ժողովրդին, հայոց պետության զարգացման ու զորացման գործին:

  Եվ այսօր, երբ տոնում ենք մեր անկախ պետականության 27-ամյա տարեդարձը¸ ռամկավարները հպարտ են, որպես հայոց անկախությունը կերտող քաղաքական ավանդական կուսակցություններից մեկը, որպես երկրի հանդեպ հանձնառություն ստանձնած քաղաքական ուժ:

   Արդարև, ազգային-քաղաքական հարցերի մեջ ՌԱԿ-ը մի՛շտ եղել է հանձնառու։ Այդպիսին էր նաև անցած՝ խորհրդային 70 տարիներին: Հայ սփյուռքի մեջ հանդիսանալով միակ ոչ ընկերվարական կուսակցությունը, ունենալով՝ Խորհրդային Հայաստանի մեջ տիրող վարչակարգին բոլորովին հակադիր գաղափարախոսություն, Ռամկավար Ազատական կուսակցությունն ունեցավ  իմաստություն դրսևորելու ո՛չ թե քաղաքական, այլ ազգայի՛ն մոտեցում՝ հայոց հայրենիքի վերաշինության և բարգավաճման, սփյուռքահայ զանգվածները հայրենադարձության առաջնորդելու, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքերը Հայաստանի և սփյուռքահայության շրջանում ուժեղացնելու հարցերում։

      ՌԱԿ-ն այսօ՛ր ևս հանձնառու է.

   հանձնառո՛ւ՝ հայկական երկու պետությունների՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետության հզորացման, անվտանգության, բարգավաճման, ազատական տնտեսության զարգացման հարցերում.

 հանձնառո՛ւ է Հայ դատին և հայության բոլոր իրավունքներին.

հանձնառո՛ւ է հայապահպանության Սրբազան գործին։

   ՌԱԿ-ը Մայր հայրենիքի կողքին է:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը¸
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը¸
Կեցցե՛ Հայ ժողովուրդը¸
Կեցցե՛ Ռամկավար Ազատական կուսակցությունը։

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ