Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա Երևանում

am es
 <<Evrasiakan t`vayin hart`akner>> norararakan nakhagtseri mrts`owyt`i ezrap`akich` p`owle kkayana Erewanowm_99503

 

Երևանում հոկտեմբերի 22-ին կկայանա «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլը եւ հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունըԵզրափակիչը տեղի կունենա «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում

Մրցույթն անցկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որն անցկացվելով առաջին անգամկդառնա ամենամյա միջոցառում:

Միջոցառման անցկացման անհրաժեշտությունն առաջացել էր այն հեռանկարային եւ արդյունավետ խմբերը եւ նախագծերը բացահայտելու պահանջովորոնց շնորհիվ հնարավոր է օպտիմալացնել Եվրասիական տնտեսական միության միասնական տեղեկատվական համակարգի զարգացումը:

Մրցույթին ԵԱՏՄ հինգ երկրներից ներկայացվել է 200 նորարարական նախագիծ: Հաղթողները կորոշվեն 4 անվանակարգերում՝ «ԵԱՏՄ թվային ապագան» (ստարտափների համար), «ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման համար լավագույն տեխնոլոգիական լուծումներ» (ծրագրային ապահովման մշակողների, վենդորների և ինտեգրատորների համար), «ԵԱՏՄ լավագույն թվային նախագծեր» (տրանսֆորմացման գործընթացն անցած կազմակերպությունների համար) և «ԵԱՏՄ թվային օրակարգի թեմայով լավագույն խաղ երեխաների և դեռահասների համար» (համակարգչային խաղեր մշակողների համար):

Մրցույթի եզրափակիչը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-7-ը: Նաև ԵԱՏՄ այլ երկրներում կիսաեզրափակիչներին ներկայացված 60 նախագծերից կընտրվեն 20-ը, որոնք կներկայացվեն «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային երրորդ համաժողովում: Այն Երևանում կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ