Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնին հավակնող Պետրոս Թերզյանը նավթային ոլորտի հայտնի մասնագետ է

am
 <<Hayastan>> himnadrami gortsadir tnoreni pashtonin havaknogh Petros T`erzyane navt`ayin olorti haytni masnaget e _78411

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը հուլիսի 9-ից թափուր էր. պատճառը ԱԱԾ բացահայտումներն էին՝ կապված նախկին տնօրեն Արա Վարդանյանի հետ: Ինչպես հայտնի է, վերջինս հուլիսի 3-ին ձերբակալվել էր  յուրացումներ կատարելու, հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: Սակայն երկու օր անց՝ հուլիսի 5-ին, Վարդանյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Արա Վարդանյանի անձի շուրջ բարձրացած աղմուկը, հասարակության կողմից հիմնադրամի աշխատանքի թափանցիկ բնույթը կասկածի տակ առնելու հանգամանքը ստիպեցին նրան հրաժարականի դիմում ներկայացնել և հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ հրաժարականի դիմումը հուլիսի 9-ին ներկայացվել է ՀՀ նախագահ, Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանին, որն էլ ընդունվել է որպես ի գիտություն:

Վերոնշյալ դեպքերից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը շարունակում էր թափուր մնալ: Եվ միայն երեկ տեղեկացանք, որ հիմնադրամն արդեն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Վերջինս Պետրոս Թերզյանն է, ով մինչ այս եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի ատենապետը:  Պետրոս Թերզյանը նավթային սեկտորի հանրաճանաչ մասնագետ է, «PETROSTRATEGIES» խորհրդատվական կազմակերպության հիմնադիրը:

Տեղեկացնենք, որ երեկ Պետրոս Թերզյանին արդեն իսկ ընդունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հիմնադրամի ընթացիկ կազմակերպական հարցերը, ինչպես նաև հետագա գործունեությունը՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կլուծվեն ծագած խնդիրները եւ կշարունակվեն Հայաստանում եւ Արցախում հիմնադրամի բարեգործական ծրագրերը:

Նշենք, որ ըստ սահմանված կարգի՝ հիմնադրամի տնօրենի հրաժարականի դիմումը հաստատման համար Հոգաբարձուների խորհրդի անդամներին ուղարկելուց հետո ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որը մրցութային կարգով պետք է ընտրի Հիմնադրամի նոր գործադիր տնօրեն:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ