Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Բողոքի ցույց Եղվարդում. պահանջում են փակել նավթավերամշակման գործարանը

am
 Boghok`i ts`owyts` Eghvardowm. pahanjowm en p`akel navt`averamshakman gortsarane_76171

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 Այսօր առավոտյան լուրեր տարածվեցին, որ Եղվարդի Նատի թաղամասի բնակիչները փակել են «Արմօյլ» ընկերության նավթավերամշակման գործարան տանող ճանապարհը և պահանջում են դադարեցնել գործարանի շինարարությունը:

   Խնդրի առնչությամբ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը զրուցեց Եղվարդի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Մուրադխանյանի հետ, որը հայտնեց, թե այս պահին հանրային լսումներ են ընթանում:

     « Եղվարդում նավթավերամշակման գործարանի կառուցման հարցի շուրջ այսօր հանրային լսումներ էինք կազմակերպել, որպեսզի բոլոր կողմերը՝ բնակիչները, գործարարները և շահագրգիռ այլ անձինք, կարողանային գալ, մասնակցել ու իրենց մտահոգությունները հայտնել, նաև իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ»:

   Մեր հարցին, եթե հանրային լսումներ եք կազմակերպել, այդ դեպքում ինչո՞ւ էին բնակիչներն իրականացնում  բողոքի ակցիա,  Վարդան Մուրադխանյանը ասաց, թե ինքը ևս զարմացած է, քանի որ ամեն ինչ արել են, որպեսզի ապահովեին բնակչների ներկայությունը հիշյալ քննարկմանը մասնակցելու համար, հետևաբար, ճանապարհ փակելն իր համար անտրամաբանական է.  «Մենք լայն իրազեկում իրականացրինք Եղվարդի Նատի թաղամասում,  բոլոր փողոցներում փակցվել էին հայտարարություններ այն մասին, որ  անցկացվելու են հանրային լսումներ: Այսինքն՝ ամեն ինչ արվել էր, որպեսզի մարդիկ գային ու իրենց հուզող հարցերի պատասխանները ստանային: Ու հիմա ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են որոշել ճանապար փակել, չեմ կարող ասել»,-ասաց Մուրադխանյանը

  Վերջինս նկատեց, թե ինքն անձամբ ակցիայի մասնակիցների հետ չի հանդիպել, տեղում չի եղել, բայց տեղեկություններ ունի, որ բողոքի ակցիայի մասնակիցների մեջ փոքր թիվ են կազմել  Եղվարդի բնակիչները, փոխարենը ներկա են եղել այլ տեղերից եկած ինչ-որ մարդիկ:

Մեր հարցին, թե այս ամենի հետևում ուղղորդողներ է տեսնո՞ւմ, Մուրադխանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ո՞ւմ կողմից է այն ուղղորդվում, բայց այս ակցիան շատ ավելի հիշեցնում է ուղղորդված, քան  բնակիչների կողմից ինքնաբուխ կազմակերպված ակցիայի»:

Ասաց, թե այնուհանդերձ,  հանրային լսումներին մասնակցել են Եղվարդի բնակիչներից շատերն ու հնչեցրել իրենց հուզող հարցերը:

 Տեղեկացնենք, որ «Արմօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի կառուցման դեմ բողոքի ակցիան դեռևս շարունակվում է:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ