Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Չի կարող լինել մի ձայնագրություն, որը դուրս է իմ նշած սկզբունքից և տրամաբանությունից. Փաշինյանը՝ Շուշան Սարդարյանին

am
 Ch`i karogh linel mi dzaynagrowt`yown, ore dowrs e im nshats skzbownk`its` ew tramabanowt`yownits`. P`ashinyane, Showshan Sardaryanin_97043

ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց  ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը:

Վերջինս նախ մեջբերեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և  Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցից հատված, որտեղ վերջիններս քննարկում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի ձերբակալության մասին:

«ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Խաչատուրովին էլ ենք բան անում, ընգեր, էսօր...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԱրա՛, Խաչատուրովի հետ գործ չունեք, ՀԱՊԿ-ի շեֆն ա, արա՛, խայտառակ կլինենք:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Ինչի՞:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - ՀԱՊԿ-ի շեֆն ա, այ ընգեր ջան, սպասի, թող պրծնի...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Չփագե՞նք, ընգեր...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Սպասի, արա՛, վաղը գալիս եմ, վաղը գամ, նոր...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Չէ, չէ, ընգեր, արդեն մեր մոտ ա, ընգեր, տենանք՝ էս ինչ ցուցմունք ա տալի...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Ցավդ տանեմ, լուրջ քաղաքական պրոբլեմ ա, նրա խափանման միջոցը գոնե ստորագրությունը պիտի լինի, լուրջ եմ ասում, հազիվ ռուսների հետ բարիշել եմ, հիմա բռնենք, կլինենք խայտառակ:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Դե ուրեմն վարչապետի հետ խոսա մի հատ, ընգեր, որովհետեւ ես ասել եմ՝ տանում եմ կալանքի»- մեջբերեց Շուշան Սարդարյանը, հետաքրքրվելով, թե արդյո՞ք վարչապետի հետ խոսել են այս թեմայով, և եթե այո՝ ո՞րն է եղել նրա պատասխանը:

«Իրականում այս թեմայով  պետք է խոսեի երեկվա հանրահավաքին, բայց  ընթացս անհրաժշտությունը վերացավ՝ շնորհակալություն, որ առիթ տվեցիք: Երբ Հատուկ քննչական ծառայության պետի թեկնածում եմ առաջարդել, թեկանծուի հետ ունեցել եմ հետևյալ պայմանավորվածությունը, որ բոլոր գործերրը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան, և Հայաստանում  չկան անձեռնմխելի մարդիկ: Ասել եմ նաև, որ եթե քննության օբյեկտիվ ընթացքը որևէ պարագայում հանգեցնում է որևէ մեկի ձերբակալության անհրաժեշտությանը, ուրեմն դուք պետք է այդ գործողություն անեք՝ անկախ նրանից թե ում մասին է խոսքը: Ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, որ փորձ է արվում ավանդույթի համաձայն ճտել, թե արդյո՞ք ես ճիշտ էի ասում, որ ՀՀ-ում կարելի է օբյեկտիվ քննություն անցկացնել:  Տվյալ դեպքում, Պետերբուրգում էի, երբ ԱԱԾ տնօրենից իմացել եմ Խաչատուրովի ձերբակալության մասին: Պատասխանս եղել է, որ եթե քննչական մարմինը գտնում է, որ որևէ մեկի պետք է ձերբակալվի՝ ուրեմն դա պետք է տեղի ունենա»,- արձագանքեց վարչապետը:

Ի պատասխան Փաշինյանին՝ Սարդարյանը հավելեց. «Երեկ շատ գնահատակններ հնչեցինք, որոնք բացառապես դատապարտում էին հանգամանքը: Այդուհանդերձ չբացառենք, որ ձեր հետ ունեցած խոսակցությունը կարոող է հայտնվել համացանցում՝ այս դեպքում ձեր գործողությունները որո՞նք կարող են լինել»:

Փաշինյանը անդրադառնալով հարցին նշեց, որ անհրաժեշտության դեպքում հենց ինքը կարող է հրապարակել իր հեռախոսազրույցների ձայնագրությունները:

 «Ես կարող եմ իմ ցանկացած խոսակցություն հրապարակել ցանկացած պահի, որևէ խնդիր չեմ տեսնում: Չի կարող լինել մի ձայնագրություն, որը դուրս է իմ նշած սկզբունքից և տրամաբանությունից: Ես ձեր փոխարեն լիենի հարցն ավելի ուրիշ ձև կձեվակերպեի, օրինակ՝ ինչպես եղավ, որ Յուրի Խաչատուրովը չհայտնվեց կալանքի տակ: Սա ավելի ինտրիգային հարց կլիներ, բայց քանի որ ինձ 18 վարկյան ժամանակ է մնացել հարցին պատասխանելու համար՝ ես չեմ կարող համ հարցը ձևակերպել, համ տալ դրա պատասխանը»,- եզրափակեց Փաշինյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ