Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Էնթոնի Բուրդենի մահը կարող է կապված լինել Արցախի մասին նրա ֆիլմի հետ. Ալեքսանդր Լապշին

am en ru
 Ent`oni Bowrdeni mahe karogh e kapvats linel Arts`akhi masin nra filmi het. Alek`sandr Lapshin_65812

CNN-ի հայտնի հաղորդավար Էնթոնի Բուրդենի մահը կարող է կապված լինել Արցախի մասին նրա ֆիլմի հետ: Նման ենթադրություն է արել Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված և ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Ի՞նչ եք կարծում՝ հայտնի ամերիկացի հաղորդավար Էնթոնի Բուրդենի մահը կապվա՞ծ է Ղարաբաղի մասին նրա ֆիլմի հետ: Ադրբեջանի իշխանությունները նրան սուր քննադատության էին ենթարկում և սպառնում էին հաշվեհարդարով: Բառացիորեն վերջերս ես Le Monde-ում հրապարակեցի «Ադրբեջանն առևանգում է և սպառնում բոլորին, ով նրան դուր չի գալիս» վերնագրով հոդված և ահա՝ անակնկալ «ինքնասպանություն: Հիշեցնեմ, որ նրանք փորձում էին Բաքվի բանտում ինձ սպանելու փորձը ներկայացնել որպես ինքնասպանություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ