Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Երկրապահը ռազմական կառույց չէ. Արա Կետիկյան

am
 Erkrapahe rhazmakan karhowyts` ch`e. Ara Ketikyan_76143

 ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը

 

-Ի՞նչ կասեք այն կարծիքների մասին, թե պետք է լուծարել ԵԿՄ-ն:

 -Անընդունելի է խոսել ԵԿՄ-ի լուծարման մասին և պետք չէ հռոմեական կայսեր կեցվածքով նստել համակարգիչների  դիմաց ու գոռալ՝ լուծարեք ԵԿՄ-ն: Մի քիչ խորը պետք է մտածել, ի՞նչն եք լուծարում, իրենց կյանքն ու առողջությունը երկրին տված տղաների միությունը՞, այն  տղաների, որոնք ընդամենը մեկ բան են ասում, որ պատրաստ ենք  հարկ եղած դեպքում  կամավոր մեկնել ռազմաճակատ ու, եթե հարկ է՝ մեռնել ուրիշի փոխարեն:

  Ի՞նչ է, տղերքն արդեն մեծացել են ու երկրին պետք չե՞ն: Նրանց արածը մոռացվե՞ց: 20, 23, 25 տարեկանից այդ երիտասարդներն իրենց կյանքը նվիրել են երկիր պահելու գործին, որպեսզի այսօր Երևանը մնա հայոց մայրաքաղաք, Ստեփանակերտն էլ լինի  Արցախի մայրաքաղաքը, ոչ թե անցնի թուրքի ձեռքը, պայքարել են, որ հայ ժողովուրդն ապրի իր հայրենիքում:

600 տարի մենք հողեր չենք ազատագրել, 20-րդ դարավերջին միայն կարողացանք իրականացնել մեր բազում երազանքներից մեկը՝ ազատագրեցինք Արցախը: Ու դա արվեց  երկրապահ կամավորականների կյանքի գնով: Իսկ հիմա ոմանք գոռում են՝ լուծարել ԵԿՄ-ն:

 Ի դեպ, ինքս շատ կցանկանայի, որ մեր տղերքը տանը հանգիստ նստեին ու իրենց քայքայված առողջությունը վերականգնեին, իրենց թոշակը վայելեին: Բայց այս տարածաշրջանում ու այս հարևանների կողքին մենք իրավունք ունե՞նք մտածել երկրապահ լուծարելու մասին: Դա նույն է, թե ասենք՝ եկեք բանակը լուծարենք, ի վերջո, երկրապահը բանակի ամենից մոբիլ ռեզերվն է:

   Պատերազմի ժամանակ բանակի խնդիրն է՝ որոշակի ժամանակահատվածում հետ մղել թշնամու  հարձակումներն ու տալ հակահարված: Իսկ երբ պատերազմը ձգվում է՝ ներքաշվում են ռեզերվները. ամենամեծ, ամենից արագ արձագանքող ռեզերվը երկրապահն է:

Դա ապացուցվեց 2016-ին՝ ապրիլյան պատերազմի օրերին. 24 ժամում տղերքը առաջին գիծ մեկնեցին: Հիմա ի՞նչ անենք, այդ տղերքին համախմբող միությունը լուծարենք, փակե՞նք, տղերքին էլ տուն ուղարկե՞նք ու սպասենք, որ  զինկոմները դռնեդուռ ընկած ուժե՞ր հավաքեն պատերազմի վերսկսման ժամանակ: Երկրապահ լուծարելու մասին գոռգոռացողներն  առաջինն են փախնելու այդ հավաքից: Այնպես որ, խոսելուց առաջ նախ հարկավոր է մտածել:

- ԵԿՄ-ն մշտապես դիտվել է ռազմական կառույց,  իշխանություն՝ իշխանության մեջ, ու դրանով իսկ համարվել վտանգավորԻ վերոջ, եթե ունենք կայացած բանակի՞նչ իմաստ կա երկրում ունենալ նման ռազմականացված կառուցսա ճիշտ մոտեցում չէ՞:

-Իհարկե, ոչԱյդպես են մտածում, որովհետև ճիշտ չեն ընկալում Երկրապահի գործունեությունը:

Իսկ Երկրապահը ռազմական կառույց չէ: Պատրաստ եմ կրկնել հազար անգամ, որ Երկրապահը  հասարակական կառույց է, որն ընդամենը ռազմական իրավիճակների ժամանակ համախմբում է մեր քաղաքացիներին և կազմակերպում նրանց սահման մեկնելը:

Ապրիլյան պատերազմի օրերին հազարավոր քաղաքացիների հոսք կար դեպի Երկրապահ, մարդիկ գալիս էին, որ ԵԿՄ-ի միջոցով մեկնեին սահման: Իսկ հայրենիքի պաշտպանությունը, ամեն ՀՀ քաղաքացու իրավունքն է

Ինչ վերաբերվում է երկրապահների զինված  լինելուն, նրանք զինված չեն, մեր տղաները զինվում են միայն պատերազմի ժամանակ, այսինքն մեկում են սահման, ստանում են զենք, հետ են վերադառնում ու զենքերը հանձնում են:

  Ես չգիտեմ ու չեմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում՝ իշխանության մեջ լինել իշխանություն: Այս պահին ով էլ լինի ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը, Երկրապահն ասում է՝ պարոն գերագույն գլխավոր հրամանատար, իմացեք, որ բացի բանակից, ի դեմս Երկրապահի ունեք թիվ մեկ ռեզերվը, որն անհրաժեշտության դեպքում կարող է բանակի թիկունքին կանգնել ու օգտակար լինել երկրին:

   Իսկ ընդհանրապես, Երկրապահը որևէ ղեկավարի կողմից, հավատացեք, չի քաղաքականացվել, ո՛չ Վազգեն Սարգսյանը, ոչ էլ Մանվել Գրիգորյանը դա չեն ընդունել:  Եղել են կոչեր՝ սատարելու օրվա նախագահին, բայց դա արել ենք հաշվի առնելով այն, որ նախագահը առաջին հերթին երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է: Ես ուզում եմ մի բան հատուկ շեշտելերբեք որևէ կամավորական իրեն ճնշված չի զգացել քաղաքական դիրքորոշում ունենալու համար: Դրա ապացույցները շատ են: Դեռևս 90-ականներին, երբ իշխանության ղեկին ՀՀՇ-ն էր բազմաթիվ հանրապետականներ, դաշնակացականներ, ՍԻՄ-ականներ Երկարապահի անդամներ էին: 2000-ին մենք ինքներս էինք ընդդիմություն՝ եսՂուկաս Ուլիխանյանը, Ալբերտ Բազեյանը, Արամ Սարգսյանը անդամ էինք ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության, և որևէ մեկը մեզ չասաց՝ լինելով ԵԿՄ անդամ ինչո՞ւ ենք ընդդիմության շարքերում:

-Ասացիք՝ երկրապահները զինված չեն, բայց չէ՞, որ տարիներ շարունակ զենքի առգրավման դեպքեր են արձանագրվում հենց երկրապահներից

-Երբ դեռ պատերազմի մեջ էինք՝  թուրքից վերցված շատ զենքեր կային տղաների մոտ: Վազգեն Սարգսյանը բոլոր խորհրդակցություններիժողովների ժամանակ ասում էր՝ տղերք հանձնեք զենքերը: Ու այդ տարիներին, իսկապես, շատ զենք հանձնվեց:

Հավատացեքայսօր երկրապահի մոտ չկա այնքան զենք, որքան կա ուրիշներ մոտ:  

Այն տղաներըորոնք դատապարտվել են զենք, զինամթերք պահելու համար, (խոսքս իհարկել, Մանվել Գրիգորյանի մասին չէ սպասենք թող դատական ատյանները տան վերջնական պատասխան՝ ինչու՞, ինչպե՞ս:), օրինակ Մյասնիկ Մալխասյանն ու  մյուսները, նրանց մոտ ընդամենը մեկ, երկու փամփուշտ են գտել, նրանք կարող էին դա նաև որպես  հիշատակ պահած լինել: Շատ երկրապահներ որսորդ միության անդամներ են, իսկ դա նշանակում է, որ իրենց զենքն օրինական է:  

Իսկ ընդհանրապես, երկրապահ տղաների մոտ շատ ավելի քիչ զենք կա հիմա, քան այն կա կրիմինալի մոտանգամ համեմատել չեմ ուզում, վերջիններիս մոտ 10, 20 անգամ ավելի զենք կա: Ու եթե կրիմինալի զենքն ուղղվում է հայի դեմ, ապա երկրապահի զենքը երբեք հային չի ուղղված, այն թշնամու համար է:

 Զրուցեց՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ