Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

am es
 Gorhavank`i hamaynk`apeti nkatmamb harowts`vel e k`reakan gorts_69784

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը և Արարատի բաժնի ծառայողները հետախուզական միջոցառումներով պարզել են, որ Գոռավանի համայնքապետ Արսեն Բազիկյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, պաշտոնավարման տարիներին ապօրինություններ է կատարել. տեղեկանում ենք  ՀՀ ոստիկանության հասարակայանության  հետ կապի և լրատվության վարչությունից: Արսեն Բազիկյանը անձնական նպատակներով մի քանի տարի շահագործել է «Խոսրով» պետական արգելոցում գտնվող ավազահանքը, համայնքին հատկացված տրակտորը շուկայականից ակնհայտ ցածր գնով  վաճառել է եղբորը, օտարել է համայնքին պատկանող կոմբայնը՝ ստացած գումարը անհայտ նպատակներով օգտագործելով:

Համայնքի միջոցներով ձեռք է բերել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենա, որը մի քանի տարի շարունակ օգտագործելուց հետո օտարել է, իսկ որոշ ժամանակ անց մեքենան 4 հազար դոլարով վաճառել՝ յուրացնելով գումարը: Բացի դրանից Բազիկյանը համայնքի բյուջեից 4 միլիոն 500 հազար դրամ է դուրս գրել գյուղի հուշաքարի շինարարական աշխատանքների համար, մոտ 40 մարդու ձևակերպել է աշխատող, դարձյալ յուրացնելով գումարը: Ոստիկանության Արարատի բաժնում յուրացումների և պաշտոնեական  կեղծիքի փաստերով քրեական գործ է հարուցվել: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ