Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Իրավական պետության բարձրագույն սկզբունքը Սահմանադրության գերակայությունն է. Արա Զոհրաբյան

am
 Iravakan petowt`yan bardzragowyn skzbownk`e Sahmanadrowt`yan gerakayowt`yownn e. Ara Zohrabyan_74351

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում շնորհավորեց  Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ շեշտելով Սահմանադրության կարևորագույն  դերՆ իրավական պետության կառուցման և ամրապնդման  գործում:

«Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ: Իրավական պետության գոյության բարձրագույն սկզբունքը Սահմանադրության գերակայությունն է: Եթե Սահմանադրության դրույթները լիարժեք չեն գործում, ապա սահմանադրականության խնդիր է առաջանում, իսկ սահմանադրականությունը բնորոշող սկզբունքներն են՝ ընտրովի ներկայացուցչությունը, իրավունքի գերակայությունը և իշխանությունների տարանջատումը, որոնք էլ ապահովում են Սահմանադրությամբ սահմանափակված պետական կառավարումը»,- ասաց Արա  Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատի նախագահը հույս հայտնեց, որ ներկա  Սահմանադրությունը կկարողանա դառնալ   իրավունքի ապահովման արդյունավետ գործիք:

«Հուսով եմ, մեր երկրի Սահմանադրությունն ի վիճակի կլինի դառնալ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների՝ որպես անմիջականորեն գործող իրավունքի ապահովման արդյունավետ գործիքը: Այսօր նշվում է նաև պետական խորհրդանիշների՝ ՀՀ դրոշի, զինանշանի և օրհներգի օրը, որի առթիվ ևս շնորհավորում եմ»,- ասաց Արա Զոհրաբյանը:  

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ