Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Միջազգային հետախուզում է հայտարարվել Նարեկ Սարգսյանի նկատմամբ

am
 Mijazgayin hetakhowzowm e haytararvel Narek Sargsyani nkatmamb_88691

 

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:

Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել հուլիսի սկզբին:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել այն մասին,  որ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաև զենք-զինամթերք:

Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մեկ այլ դրվագով ևս՝  մարդ առևանգելու և ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ