Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ն չպետք է միմյանց հակադրել. Գառնիկ Իսագուլյան

am
 NATO-n ew HAPK-n ch`petk` e mimyants` hakadrel. Garhnik Isagowlyan_76415

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Արցախի նախագահի խորհրդական  Գառնիկ Իսագուլյանը դրական է գնահատում Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը, շեշտելով, որ Հայաստանի համար ընդունելի է բազմավեկտոր և բազմաշերտ քաղաքականությունը:

«Ճիշտ է, մենք ունենք ռազմավարական գործընկեր և  ՀԱՊԿ-ում գործընկերային և պայմանագրային մասնակցություն: Բայց զուգահեռաբար մասնակցել ենք նաև ՆԱՏՕ-ի խաղաղապահ  առաքելությանը, ընդ որում, առաջիններից մեկն ենք  եղել այս առաքելության կազմում: Այնպես որ, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը չի խանգարի ՀԱՊԿ-ի հետ համագործակցությանը»,- ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Իսագուլյանը շեշտում է, որ չպետք է  ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ն միմյանց հակադրել, քանի որ այդ կազմակերպությունների հետ մեր հարաբերությունները  լիովին տարբեր են:

«ՀԱՊԿ-ում մենք անդամ ենք,  իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Ռուսաստանի գնահատականին, ապա նշեմ, որ ռազմավարական գործընկերները մյուս գործընկերների գործողություններին միշտ էլ այլ կերպ են նայել:Տեսեք, եթե մենք հարց ենք բարձրացնում, թե  երբ Տավուշի մարզում հարձակում եղավ, ինչու մեր ռազմավարական գործընկերն անմիջական մասնակցություն չունեցավ  ի շահ հայկական կողմի: Մեր ռազմավարական գործընկերն էլ մտածում է, որ ՀԱՊԿ-ի անդամ  և ռազմավարական գործընկերության մեջ  լինելով, Հայաստանը փորձում է  հարաբերությունները լավացնել մի կառույցի հետ, որի վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ եթե ոչ թշնամական, ապա առնվազն բարի դրացիական չէ»:

Մեր դիտարկմանը, որ ամեն դեպքում, Հայաստանը պետք է առաջինը հաշվի առնի իր պետական շահը, Իսագուլյանը պատասխանեց. «Որևէ պետության կամ կազմակերպության հետ կնքված ցանկացած պայմանագրի դեպքում լինում են փոխադարձ որոշակի զիջումներ: Այսնինքն, մենք մեր շահի որոշակի մաս ենք զիջում, և սա ցանկացած  պայմանագրի և միության դեպքում է, բոլոր կողմերն էլ ինչ-որ բան զիջում են:
Ես կարծում եմ՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը մեզ չի խանգարի, ինչպես ԵՄ-ի հետ վերջերս կնքած պայմանագիրը չխանգարեց ԵԱՏՄ-ի հետ  պայմանագրին»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ