Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Գիշեր էր, ընտանեկան նեղ շրջապատում Խաչատրյանն առաջին անգամ կատարեց իր հեղինակած օրհներգը, և բոլորը միաձայն երգեցին

am
<<Anhayt>> Khach`atryane_90994

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը ներկայացնում է անհայտ փաստեր hայազգի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կյանքից:

Գիշեր, ընտանեկան նեղ շրջապատ ու Խաչատրյանն առաջին անգամ նվագեց  հիմնը 

1944 թ.-ին, երբ Հայաստանի հիմնի ստեղծման համար մրցույթ հայտարարվեց, Արամ Խաչատրյանը ժամանեց Երևան՝ բերելով երաժշտության իր տարբերակը՝ գրված Սարմենի խոսքերով։ Մի գիշեր, նստելով գործիքի մոտ, ընտանեկան նեղ շրջանում կոմպոզիտորը սկսեց նվագել ու երգել իր գրած հիմնը։ 

Ամառ էր, և բոլորի պատուհանները բաց էին։ Պարզվեց, որ շուրջբոլորը (պատշգամբներում, պատուհանների մոտ, փողոցում) բազմաթիվ մարդիկ էին հավաքվել, որոնք, ոգևորված իրենց լսածով, միահամուռ կերպով սկսեցին երգել խաչատրյանական մեղեդին։

Կոմպոզիտորի սիրած շան անունը  Լյադո էր՝ ի պատիվ լյա և դո նոտաների

Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում։ Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը Լյադո էր դրել՝ ի պատիվ լյա և դո նոտաների։ Պատմում են, որ կոմպոզիտորն հաճույքով էր զբոսնում Լյադոյի հետ։ Վերջինիս հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «Լյադոն լուրջ հիվանդացել է» պիեսը՝ նվիրված շանը։

Խաչատրյանը վրդովվել էր՝ իր երաժշտությունից, ընդամենը, 4  տակտ կրճատելու համար

Երևանում բեմադրվում էր «Սպարտակ» բալետը. դա վերջին ներկայացումն էր, որին ներկա է եղել հեղինակը։ Բեմադրությունն անթերի էր, բալետային խումբը՝ հիանալի, նվագախումբը ղեկավարում էր Յ. Ոսկանյանը։

Սակայն, առաջին գործողության կեսից Խաչատրյանն անսպասելիորեն վեր է կենում ու լքում դահլիճը։ Գործողությունն ավարտվում է, իսկ կոմպոզիտորը դեռևս չկար։ Որոշ ժամանակ անց նրան գտնում են դրսում՝ օպերային թատրոնից ոչ հեռու։
«Եթե ես մնայի, ապա սարսափելի աղմուկ կբարձրացնեի», - սրտանց ասում է Խաչատրյանը։ 

«Իսկ ի՞նչ էր պատահել, չէ՞ որ հիանալի էր բեմադրությունը, նվագախումբը...»,- հարցին՝ կոմպոզիտորը պատասխանում է. «Նրանք իմ երաժշտությունից կրճատեցին 4 ամբողջ տակտ»։

Չնայած ունկնդիրները խաչատրյանական երաժշտության փոքրիկ հատվածի «կորուստը» չէին էլ նկատել, այնուամենայնիվ, նշված փաստը խիստ զայրացրել էր հեղինակին, որը շատ կարգապահ երաժիշտ էր և չափազանց պահանջկոտ  կատարողների հանդեպ։

Ինչպե՞ս ելք գտան սովից 

Պատերազմից հետո երևանյան հոսպիտալները լի էին վիրավորներով։ Ժամանելով Երևան՝ Խաչատրյանը ցանկություն էր հայտնել համերգով հանդես գալ հոսպիտալներից մեկում։ Կոմպոզիտորը երաժշտությունը մեջընդմիջում էր պատերազմի տարիներին երաժիշտների կյանքին վերաբերող հետաքրքիր պատմություններով։ Հիշարժան է, հատկապես, հետևյալ դեպքը։ Էվակուացիայի ժամանակ կայարաններից մեկում Խաչատրյանը, Օյստրախն ու Շոստակովիչը, բառիս բուն իմաստով, սոված էին մնացել։ Ծանր վիճակից նրանց դուրս բերեց Օյստրախը՝ կատակով առաջարկելով տեղում համերգ տալ։ Մտահղացումն հրապուրեց Շոստակովիչին ու Խաչատրյանին, և վերջիններս հաճույքով ընդունեցին առաջարկը։ Հանպատրաստից կայացած համերգի համար հիանալի երաժիշտները ճաշի արժանացան։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ