Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

«Արարատ-Արմենիան»-ում 2 նորեկ ֆուտբոլիստ կա

am es
<<Ararat-Armenian>>-owm 2 norek fowtbolist ka_88467

«Արարատ-Արմենիան» ունի եւս 2 նորեկներ: Հայաստանի Բարձրագույն խմբի նորեկին միացել են մակեդոնական արմատներով ֆրանսիացի պաշտպան Ալեքսանդր Դամչեւսկին եւ 29-ամյա կոլումբիացի կիսապաշտպան Ջիովանի Մարտինեսը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

 

25-ամյա Դամչեւսկին հանդես է եկել շվեցարական «Լազարոս», բուլղարական «Չեռնոմորեց», հոլանդական «Բրեդա», ղազախական «Ատիրաու» եւ մի շարք այլ ակումբներում: Մինչեւ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը նա հանդես էր գալիս Կիպրոսի «Էրմիս Արադիպու» ակումբում: Դամչեւսկին Մակեդոնիայի ազգային հավաքականի թեկնածու է:

 

 

 

Ջիովաննի Մարտինեսը հանդես է եկել կոլումբիական «Քուինդիո», «Կորտուլուա», պերուական «Հունկայո» եւ այլ ակումբներում: Նա «Արարատ-Արմենիա» է տեղափոխվել Կոլումբիայի «Դեպորտիվո Պաստո» ակումբից:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ