Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է. թվով ամենափոքրը` տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինը` վիճակով ամենից անփոփոխը, անփոփոխը, անփոփոխը… Ամենից աննպաստը իր երկրի դիրքն էր, ամենից համառ ու ամուր կառչեց իր երկրից:

Դերենիկ Դեմիրճյան– Հայը (հատված)

«Արսենալ»-ը մեկնարկեց հաղթանակով. Մխիթարյանը գոլային փոխանցումների հեղինակ (տեսանյութ)

am
<<Arsenal>>-e meknarkets` haght`anakov. Mkhit`aryane golayin p`okhants`owmneri heghinak (tesanyowt`)_100597

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վորսկլա»-ին (4:2): Հանդիպման հաշիվը բացեց Օբամեյանգը՝ Մխիթարյան-Իվոբի-Օբամեյանգ եռաքայլ գրոհի արդյունքում: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի ավագի հիանալի փոխանցումից հետո Ուելբեքը կրկնպատակեց հաշիվը:

Երկրորդ կեսի մեկնարկաին Մխիթարյանի փոխանցումից հետո Ուելբեքը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Րոպեներ անց՝ 56-րդ րոպեին, կրկին Մխիթարյանի փոխանցումից հետո Օբամեյանգը դարձավ դուբլի հեղինակ և հաշիվը դարձրեց 3:0: Լոնդոնցիները խփեցին 4-րդ գոլը 74-րդ րոպեին: Աչքի ընկավ Օզիլը: Սակայն «Վորսկլա»-ի ֆուտբոլիստները չհանձնվեցին և երկու անգամ գրավեցին «զինագործների» դարպասը: Գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Չեսնակովը և Շարափը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ