Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Ուոտֆորդին», Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

am ru
<<Arsenale>> khoshor hashvov haght`ets` <<Owotfordin>>, Mkhit`aryane, goli ew golayin p`okhants`man heghinak_48290

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Արսենալը» սեփական դաշտում ընդունեց «Ուոտֆորդին» և հաղթեց 3-0 հաշվով։

Առաջին խաղակեսի 8-րդ րոպեին Շկոդրան Մուստաֆին գլխի հարվածով բացեց հաշիվը և թիմերը գնացին ընդմիջման 1-0 հաշվի պայմաններում։ Երկրորդ խաղակեսում հանդիպման 59-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հիանալի փոխանցումից հետո 59-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պիեռ Էմերիկ Օբամեյանգը։ Խաղի 77-րդ րոպեին Օբամեյանգի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը՝ ով հեղինակեց իր երկրորդ գոլը «Զինագործների» կազմում և 6-րդ գոլային փոխանցումը։ Մեր ֆուտբոլիստը փոխարինվեց հանդիպման 78-րդ րոպեին։

Հանդիպումն ավարտվեց «Արսենալի» խոշոր՝ 3-0 հաշվով հաղթանակով։

Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 48 միավոր և շարունակում է ընթանալ 6-րդ հորիզոնականում, իսկ «Ուոտֆորդը» 36 միավորով 10-րդն է։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ