Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

«Աշխարհի հայտնի հայերը» ցուցահանդես ՆԱՄ-ում

am
<<Ashkharhi haytni hayere>>  ts`owts`ahandes NAM-owm_53883

Ապրիլի 16-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա նկարչուհի Քրիստինա Օգանեզովայի` «Աշխարհի հայտնի հայերը» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Քրիստինա Օգանեզովան հանդիսանում է Միջազգային արվեստագետների միության անդամ (Էստոնիա), ինչպես նաև ներկայացուցչության ղեկավարը Հայաստանում:

Հաճախել է Հենրիկ Իգիթյանի անվան արվեստի կենտրոն և 3 տարեկանում արդեն ունեցել է հնարավորություն մասնակցելու մանկական ցուցահանդեսին որպես տաղանդավոր երեխա:

Արվեստի նկատմամբ սերը հետագայում նրան ուղղորդել է ստանալու արվեստի դասեր Արամ Դանիելյանի արվեստի ստուդիայում, որտեղ նա շարունակել է զարգացնել իր նկարչական հմտությունները:

Քրիստինա Օգանեզովայի աշխատանքները ստեղծվում են վրձիններով, դանակներով (pallet knifes), ակրիլով նկարելով կտավների վրա:

Մուտքն ազատ է:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ