Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է:

ԺԱՆ ԲԱՏԻՍՏ ԼԱԿՈՐԴԵՐ

«Ազգ»-ի աշխատակիցների նորագույն հրատարակությունները

am
<<Azg>>-i ashkhatakits`neri noragowyn hratarakowt`yownnere_30136

Մեր թերթի աշխատակիցներից ոմանք հայտնի են նաեւ իրենց պատմաբանասիրական, գեղարվեստական եւ այլՙ մասնագիտական առանձին հրատարակություններով: Դրանցից ոմանք լույս են տեսել հենց վերջերս, որոնց թվարկումը ստորեւ կատարում ենք հպարտությամբ:

 

ա. Հակոբ Չաքրյան ՙ «Հոդվածների ժողովածու» : Ա եւ Բ պրակներով 2 գիրքՙ 400 եւ 300 էջանոց, որտեղ ամփոփված են «Ազգ» թերթում հայտնի թուրքագետի տարբեր տարիների տպագրած հոդվածների ընտրանինՙ Հայոց ցեղասպանության, թուրքական ժխտողականության, կեղծարարության ու հայատյացության դրսեւորումների մասին: Երկհատորյակը լույս է ընծայվել Modus Vivendi կենտրոնի մատենաշարով, «Ասողիկ» հրատարակչության կողմից, Հայ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի քաջալերանքով ու մեկենասությամբ:

 

Բ - Արծվի Բախչինյան ՙ «Հայ-ճապոնական պատմական եւ մշակութային առնչությունները» : Գիրքը լույս է տեսել «Մեսրոպ արք. Աշճեան» մատենաշարով, ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: 285 էջանոց գիրքը մասամբ հովանավորել է Ճապոնիայում բնակված գրող եւ դիվանագետ Դիանա Աբգարի ծոռնուհինՙ Միմի Մալայանը:

 

Այս առիթով հիշեցնենք, որ ընթացիկ տարում լույս էր տեսել նաեւ Արծվիի «Այլաստանցի Մուչիկ հայաստանցին» «անթարգմանելի վիպակը» խիստ հետաքրքրական եւ գերժամանակակից գիրքը, որին «Ազգ»ը անդրադարձել է իր Մշակութային ներդիրում, եւ որի օրինակներն արդեն սպառված են:

 

Գ - Հովիկ Աֆյան ՙ «Միս ուտողները» : Մեր տաղանդավոր, սրամիտ եւ արդեն սեւ հումորի վարպետ աշխատակցի առաջնեկն է այս գիրքը, որը լույս է ընծայվել «Անտարես» հրատարակչության կողմիցՙ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: 182 թվագրված էջերով հատորը խմբագրել է Արքեմնիկ Նիկողոսյանը :

 

Ջերմորեն շնորհավորում ենք մեր հեղինակներին եւ սպասում նոր գրքերի լույսընծայմանը:

 

 

 

ԱԶԳ

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ