Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

<<Ազգ>>-ի խմբագրի դեմ բացված դատը հետաձգվեց բողոքող կողմի միջնորդությամբ

am
<<Azg>>-i khmbagri dem bats`vats date hetadzgvets` boghok`ogh koghmi mijnordowt`yamb_54639

 2017թ.-ի հունիսի 27-ին քաղաքացի Սեւակ Հաճի-Հակոբյանը դատական հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ <<Ազգ>> օրաթերթ ՍՊԸ-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի՝ վիրավորանքը եւ զրպարտությունը հրապարակայնորեն հերքելու, ներողություն խնդրելու եւ փոխհատուցում տրամադրելու պահանջով: Հայցի առիթը մայիսի 25-ին <<Azg.am>> կայքում հրապարակված <<Փորի հատվածի ճարպը եւ սոված ստամոքսը>> վերտառությամբ հոդվածն է: 

 Հունիսի 29-ին հայցն ընդունվել է վարույթ: Նախնական դատական նիստ է նշանակվել հոկտեմբերի 11-ին:

 Այսօր՝ ապրիլի 12-ին, դատավոր Գայանե Մազմանյանի նախագահությամբ տեղի ունեցավ նշված գործով դատական երկրորդ նիստը, որի ընթացքում պատասխանող կողմի շահերը ներկայացնող փաստաբանը՝ Հայկ Պողոսյանը, նոր փաստթղթեր ներկայացրեց դատարանին, ըստ որոնց՝ Սեւակ Հաճի-Հակոբյանը Լիբանանի Հանրապետությունում մի քանի անգամ դատապարտվել է բանկային չեկերի կեղծման համար, որոնք վավերացվել են Լիբանանի պետական մարմինների կնիքներով եւ Լիբանանում ՀՀ  հյուպատոսության կողմից:

 Լիբանանի քրեական օրենսգրքի 666-րդ հոդվածով սահմանված հանցակազմով Սեւակ Հաճի-Հակոբյանը 3 անգամ դատապարտվել է եղել տարբեր տարիների կատարված վճիռների համաձայն եւ բանտում տարբեր ժամկետներով կրել իր պատիժը: 

 Ինչպես նշեց <<Ազգ>>-ի խմբագիր Հակոբ Ավետիքյանի շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Պողոսյանը, վերոնշյալ դատավճիռները թարգմանվել են եւ հաստատվել Լիբանանում ՀՀ հյուպատոսության կողմից:

 Հայցվոր կողմը՝ Սեւակ Հաճի-Հակոբյանի ներկայացուցիչը, պետք է ապացուցի հայցապահանջի հիմքում դրված պահանջները, պատասխանողը պետք է դատարանում ապացուցի առարիկությունների հիմքում դրված բոլոր փաստարկները:

 Սեւակ Հաճի-Հակոբյանի ներկայացուցիչ փաստաբանը՝ Արամ Խաչատրյանը  դատարանին միջնորդություն ներկայացրեց հետաձգել դատական նիստը, որպեսզի ուսումնասիրի եւ համապատասխան դիրքորոշում հայտնի նրան ներկայացված առարկության տեքստի եւ նոր ապացույցների վերաբերյալ: Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, բավարարեց հայցվոր կողմի միջնորդությունը, եւ դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 14-ին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ