Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

«Ձիթենու ճյուղ»-ը չի սահմանափակվում Աֆրինով. Յըլդըրըմ

am
<<Dzit`enow chyowgh>>-e ch`i sahmanap`akvowm Afrinov.  Yelderem_46650

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ողջունել է թուրքական բանակի՝ սիրիական Աֆրինում ահաբեկիչների դեմ պայքարին ուղղված ջանքերը: Այս մասին գրում է Անադոլու գործակալությունը: 

«Թուրքիայի 81 միլիոն բնակիչներից յուրաքանչյուրը պատրաստ է աջակցել զինված ուժերին», - ասել է Յըլդըրըմը՝ ցավակցություն հայտնելով «Ձիթենու ճյուղ» հակաահաբեկչական գործողության ընթացքում զոհված ընտանիքներին:

Յըլդըրըմը հիշեցրել է, որ Անկարան սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: «Հակաահաբեկչական գործողության  ժամկետը սահմանափակ չէ, եւ այն կավարտվի ահաբեկիչների ամբողջական ոչնչացման ժամանակ: Պետք չէ գործողությունը սահմանափակել Աֆրինի շրջանով », - նշել է Յըլդըրըմը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ