«Երևանյան ամառ 2018». պատանի հեղինակների մրցույթ-փառատոն՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին

am es ru
<<Erewanyan amarh 2018>>. patani heghinakneri mrts`owyt`-p`arhaton, nvirvats Aram Khach`atryani tsnndyan 115-amyakin_65032

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների շրջանակում Արամ Խաչատրյանի 115-ամյակի առթիվ, ավանդույթի համաձայն, կոմպոզիտորի տուն-թանգարանում տեղի է ունեցել պատանի հեղինակների 40-րդ ամենամյա ստուգատես-փառատոնը: Միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

Փառատոնին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաները, ովքեր հանդիսատեսին են ներկայացրել իրենց ստեղծագործությունները: Փոքրիկ ստեղծագործողներն արժանացել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատվոգրերին, ստացել նվերներ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ