Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է. թվով ամենափոքրը` տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինը` վիճակով ամենից անփոփոխը, անփոփոխը, անփոփոխը… Ամենից աննպաստը իր երկրի դիրքն էր, ամենից համառ ու ամուր կառչեց իր երկրից:

Դերենիկ Դեմիրճյան– Հայը (հատված)

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շնորհավորել է երևանցիներին ընտրությունների կապակցությամբ

am
<<Erkir Tsirani>> kowsakts`owt`yowne shnorhavorel e erewants`inerin entrowt`yownneri kapakts`owt`yamb_102157

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ և շնորհավորել երևանցիներին՝ առանց զանգվածային կեղծիքների ու ընտրակաշառքների անցած ընտրությունների կապակցությամբ:
Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հայրենակիցներ,
Երևանի բնակիչները` անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ:
Սիրելի երևանցիներ, ձեզ հետ միասին շարունակելու ենք պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում:
Շնորհավորում ենք երևանցիներին` առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ:

Քաղաքական վերլուծությունը՝ ավելի ուշ»:


Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում 81.05% ձայներով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը:

Ավագանու կազմում կլինեն նաև ԲՀԿ-ի և «Լույս» դաշինքի ներկայացուցիչները:

Ավագանու ընտրությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում էր 12 քաղաքական ուժ՝ 8 կուսակցություն և 4 դաշինք:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ