Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

«ՀԻՍՏՈՋԵՆ» հայ-գերմանական գիտակագործնական կենտրոնի նոր ձեռքբերումը

am
<<HISTOJEN>> hay-germanakan gitakagortsnakan kentroni  nor dzerhk`berowme_69216

Օրերս «ՀԻՍՏՈՋԵՆ» կենտրոնին «TOP TEN AWARD INTERNATIONAL NETWORK» հեղինակավոր կազմակերպությունը  շնորհեց որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2015 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ: Այսպիսով հավաստելով, որ Կենտրոնը գործում է միջազգային պահանջներով՝ շնորհիվ ներդրված և գործարկված որակի կառավարման ընթացակարգերի, երաշխավորելով այցելուներին, պացիենտներին տրամադրվող արդյունքների հավաստիությունը:

 

2017թ.-ի մայիսին իր գործունեությունը սկսած Կենտրոնից պահանջվեց ընդամենը մեկ տարի միջազգային գործելակերպի ներդրման և միջազգային ստանդասրտի   պահանջներով գործընթացներ վարելու համար:

 

Կենտրոնի անձնակազմը հատուկ վերապատրաստումների, թրեյնինգների միջոցով տիրապետեց ISO 9001:2015 ստանդարտի պահանջներին, ներգրավվելով որակի մենեջմենթի համակարգի փաստաթղթավորման և փաստաթղթերի կենսագործման գործընթացներում՝ հստակ իրագործելով յուրաքանչյուրի համար սահմանված պարտականությունները և պատասխանատվությունը:

 

Կենտրոնը Հայաստանում հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական, բջջաբանական ու մոլեկուլային հետազոտություններ իրականացնող առաջին և միակ կառույցն է, որն արժանացել է կառավարման ոլորտի միջազգային սերտիֆիկատի:

 

 Կենտրոնն աշխատում է միայն ժամանակակից տեխնոլոգիաներով ու համաշխարհային բրենդների բարձրակարգ նյութերով: Հետազոտությունները պարբերաբար  ավտոմատացվում են, այդպիսով  մարդկային գործոնը հասցնելով նվազագույնի:

 

«ՀԻՍՏՈՋԵՆ» Կենտրոնում կատարվում են շատ կարևոր հետազոտություններ ուռուցքային վիրահատություններից առաջ և հետո, քիմիոթերապիայից առաջ, տարբեր բորբոքային վիճակների, անպտղության դեպքերում:

 

«ՀԻՍՏՈՋԵՆ» կենտրոնում իրականացվում  են մեծաթիվ բացառիկ հետազոտություններ:

 

«ՀԻՍՏՈՋԵՆ»լաբորատորիա պացիենտը հիմնականում այցելում է կատարված վիրահատական կամ ախտորոշիչ պրոցեդուրայից հետո, սակայն որոշ դեպքերում հետազոտության նյութը ստացվում է հենց տեղում, օրինակ՝ վահանաձև գեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան կամ արգանդի վզիկի քսուքների ստացումը:

 

Կենտրոնի առաջատար մասնագետները անում են անհրաժեշտը, որպեսզի պացիենտը ստանա լիարժեք ու վստահելի պատասխան, իսկ բուժող բժիշկը դրանց հիման վրա կազմակերպի արդյունավետ բուժում:

 

ISO 9001:2015 որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը  հավաստիացնում է, որ Կենտրոնը գործում է միջազգայնորեն սահմանված պահանջներով և բոլոր գործընթացները երաշխավորվում ու գնահատվում են  միջազգային ստանդարտին համապատասխան:

 

 

 

ISO 9001:2015 որակի կառավարիչ՝ Ռուզաննա Քոչարյան

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ