Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

«Հարթակ» փառատոնն այս տարի 2-րդ անգամ է հյուրընկալվում Գյումրիում

am
<<Hart`ak>> p`arhatonn ays tari  2-rd angam e hyowrenkalvowm Gyowmriowm_75083

Գյումրիում հուլիսի 7-8 կանցկացվի Հարթակ փառատոնը: Այն փորձի փոխանակման երկօրյա ծրագիր է, որն առաջարկում է ոչ ֆորմալ ձևաչափ՝ գիտելիքներ և փորձառություն փոխանակելու համար
Ի դեպ փառատոնն անցկացվում է 2015 թվականից: Փառատոնի գլխավոր թեմաներն այս տարի սոցիալական ձեռներեցությունն ու սոցիալապես պատասխանատու բիզնես մոդելներն են: Ինչպես «Ասպարեզ» ակումբում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրին փառատոնի կազմակերպիչները, բոլոր սեմինարները կպարունակեն սոցիալական տարրեր, իսկ դրանց զգալի մասը նախատեսված է ոգեշնչելու և մասնակիցներին հնարավորություն տալու իրականացնել իրենց սոցիալական բիզնես գաղափարները, բարելավել իրենց կյանքը և աջակցել իրենց համայնքներին
Յուրաքանչյուր տարի փառատոնի օրերին անցկացվում են 40-ից ավելի վարպետության դասեր և աշխատարաններ 4 հիմնական ուղղություններով՝ Սոցիալական բիզնես, Նոու Հաու, Տեխնոլոգիա, Արվեստ / Արա ինքդ, Հոգի և մարմին:
Փառատոնի կենտրոնական իրադարձությունը երկօրյա ֆորումն է, որի նպատակն է ընդլայնել սոցիալական գործարարության հեռանկարները՝ կապելով սոցիալական բիզնեսի գաղափարներ ունեցող անհատներին ոլորտի փորձագետների հետ: Ֆորումի առաջին մասը նվիրված կլինի դաշտի փորձագետների ելույթներին, իսկ երկրորդում՝ մասնակիցների թիմերը կաշխատեն իրենց գաղափարների վրա՝ դրանք վերածելով բիզնես նախագծեր, որոնք կուղղորդեն փորձառու մենթորները:
Նախատեսվում են անցկացնել նաև Հայաստանի տարբեր մարզերից սոցիալական ձեռներեցների նվաճումները ներկայացնող ցուցահանդես, կապերի հաստատմանը նպաստող ոչ ֆորմալ միջոցառումներ, շրջայցեր և այլ ժամանցային միջոցառումներ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ