Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

«Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենդինահայ բարերարներն Արցախում են, մանկապարտեզ է կառուցվում

am
<<Hayastan>> hamahaykakan himnadrami argendinahay barerarnern Arts`akhowm en, mankapartez e karhowts`vowm_89615

«Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարները արցախյան այցը սկսեցին Շոշից։ Այստեղ Էքսերճեան, Դևէճեան և Շիմիշիրօղլու ընտանիքների ֆինանսավորմամբ մանկապարտեզ է կառուցվում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության համաձայն, նախակրթարան Շոշն ունեցել է, բայց պատերազմի տարիներին շենքն այրվել է։ 

Շոշում մանկապարտեզ կառուցելու առաջարկը Բակո Սահակյանից են ստացել. անցած տարի Նախագահը հորդորել է, իրենք էլ անմիջապես անցել գործի։ Նոր մանկապարտեզը կգործի Շոշի դպրոցի հարևանությամբ, որը ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամն է կառուցել՝ Տորոնտոյի հայերի հովանավորությամբ, Հիմնադրամի ֆրանսահայ բարերարներն էլ ֆինանսավորել են Շոշի համայնքային կենտրոնի շինարարությունը։

Արցախում մյուս համայնքը, որտեղ նմանօրինակ ծրագրեր են իրականացվել, Քարինտակն է։ Արգենտինահայերի պատվիրակության մյուս կանգառն էլ հենց այստեղ է։ Քարինտակի նորակառույց մանկապարտեզի համաֆինանսավորողն են Նշան Դևէճեանը, Պողոս Էքսերճեանը, Քիրքոր Շիշիշիրօղլուն։ Այնուհետև Հիմնադրամի արգենտինահայ բարերարները ծանոթացան Քարինտակում Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից իրականացվող արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագրին. աշխատանքները կատարում են Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի սաները։

Արցախյան շրջագայության վերջին այցն էլ հենց այդ ուսումնարանն էր, որը կառուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆրանսահայ դերձակ Եզնիկ Մոզյանի կտակով։

Հայաստանում՝ Տավուշի Դիտավան համայնքում, այս օրերս բացվեց արգենդինահայ բարերար Արմեն Էքզերճիեանի անվան մարզահամալիրը, իսկ Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը համակարգչային տոմոգրաֆիկ սարք և թթվածնի մատուցման կենտրոնացված համակարգ է նվեր ստացել նոյն արգենդինահայերից, փոխվել է նաև սոնոգրաֆիայի սարքը: Գյումրիում՝ նոր բնակարան է ստացել Հիմնադրամի կողմից, դոմիկ ապրող 40-րդ ընտանիքը, իսկ Պավրայում, արգենդինահայերը այցելել են նրանց կողմից հիմնած և արդեն ապրանք արտահանող հնդկաձավարի գործարանը:

 

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ