Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմայով երկու նամականիշ է մարվել

am
<<Hayastan-Hndkastan hamategh t`ogharkowm. Azgayin parer>> t`emayov erkow namakanish e marvel_91678

 

«Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային նվիրված երկու նամականիշների մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը, Հնդկաստանի փոստի ֆիլատելիայի գծով փոխտնօրեն Շրի Աբհինավ Պրատապ Սինքխը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Առաջին նամականիշի վրա պատկերված է հայկական «Հով արեք» պարը, որի հիմքում ընկած է Կոմիտասի հավաքածուում ներառված «Հով արեք, սարեր ջան» քնարական ժողովրդական երգը։

Երկրորդ նամականիշին պատկերված է հնդկական «Մանիպուրի» պարը, որը հնդկական դասական պարային հիմնական ոճերից է:

Հայկական նամականիշի հեղինակը Վահագն Մկրտչյանն է, իսկ հնդկական նամականիշի հեղինակը՝ Սուրեշ Կումարը: Տպաքանակը՝ 40 000-ական օրինակ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ