Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

«Հայաստանում Կորեայի մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում կանցկացվի միջազգային սիրողական պարային մրցույթի կիսաեզրափակիչ փուլը

am ru
<<Hayastanowm Koreayi mshakowyt`i orer>> tsragri shrjanakowm kants`kats`vi mijazgayin siroghakan parayin mrts`owyt`i kisaezrap`akich` p`owle_51914

«Հայաստանում Կորեայի մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում՝ ս. թ. մայիսի 18-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «K-pop Cover Dance Festival 2018-ի» /միջազգային սիրողական պարային մրցույթ/ կիսաեզրափակիչ փուլը՝ ՀՀ մշակույթի նախարարության, Մոսկվայի կորեական մշակութային կենտրոնի, Կորեայի Հանրապետության MBC հեռուստաընկերության և «Seoul Shinmun» օրաթերթի աջակցությամբ: Մրցույթը կոչվում է «Cover dance festival», քանի որ մասնակիցները մրցում են՝ ընդօրինակելով կորեական փոփ կատարողների խորեոգրաֆիկ շարժումները:

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները կմեկնեն Սեուլ, ուր կմրցեն կիսաեզչափակիչ փուլ անցած մասնակիցների հետ՝ մրցելով «Լավագույններից լավագույնը» կոչման համար:

Մրցույթին մասնակցելու հայտաձևը և տեսանյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչև ապրիլի 30-ը՝ այցելելով http://www.coverdance.org/ վեբ կայքը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ