Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

«Հրապարակ». Կարեն Ավագյանը զայրացրել է Արմեն Սարգսյանին

am
<<Hraparak>>. Karen Avagyane zayrats`rel e Armen Sargsyanin_45414

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի եւ ՀՀԿ-ՀՅԴ խմբակցությունների երեկվա հանդիպումն ընթացել է «ջան-ջիգյար» մթնոլորտում։ Պատգամավորները, հատկապես Շիրակ Թորոսյանը, դիֆերամբներ են ձոնել Սարգսյանին:

 

Միայն հավերժ երիտասարդ Կարեն Ավագյանն է հարց տվել, որը դուր չի եկել թեկնածուին։ Նա հիշեցրել է «Շանթ»-ին տված հարցազրույցը, որտեղ թեկնածուն, անդրադառնալով ՀՀ նախագահի լիազորություններին, ասել է․ «Հասկանալի է, որ հանրապետության նախագահն իր գործունեության ոլորտում պետք է պահի Սահմանադրության ե՛ւ տառը, ե՛ւ բառը: Սակայն շատ լավ գիտենք, որ նույն տառերով, նույն բառերով կարող ես տարբեր նախադասություններ գրել եւ տարբեր մտքեր արտահայտել՝ ե՛ւ լավ, ե՛ւ վատ»։ Ապա խնդրել է հստակեցնել, թե ինչ նկատի ուներ Սարգսյանը։

 

Վերջինս դյուրագրգիռ պատասխանել է, որ ինքը շատ տեղ շատ բան է ասել, որն այս պահին չի հիշում, բայց նշել է․ «Միայն կարող եմ ասել, որ ես աշխատելու եմ Սահմանադրության տառին համապատասխան»։ Բանն այն է, որ ՀՀԿ-ականները համառորեն փորձում են նսեմացնել ապագա նախագահի կշիռը՝ հօգուտ ապագա վարչապետի»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ