Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

«Կեմերովո, մենք քեզ հետ ենք». Ծաղիկներ ՌԴ դեսպանատան առաջ

am en ru
<<Kemerovo, menk` k`ez het enk`>>. Tsaghikner RhD despanatan arhaj_51346

Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց հայաստանցիները ծաղիկներ ու խաղալիքներ են թողնում՝  ի հիշատակ Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից զոհվածների:
Քաղաքացիներից մեկն էլ թողել է «Կեմերովո, մենք քեզ հետ ենք» գրությունը:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, նրանցից 41-ը երեխաներ են:

Երեխաների ու մեծերի մահվան պատճառ դարձած ողբերգական հրդեհի կապակցությամբ ռուսաստանցի պաշտոնակիցներին  և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին կարեկցանքի և զորակցության խոսքեր են ուղղել ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը:

ՀՀ ԱԳՆ երեկ հրապարակած տեղեկությունների համաձայն, տուժածների թվում հայեր չկան:

Աղբյուր` Panorama.am

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ