Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Երևանի խնդիրների լուծման հարցում միասնության կոչ է անում

am
<<Lowys>> dashink`i k`aghak`apeti t`eknatsow Artak Zeynalyane Erewani khndirneri lowtsman harts`owm miasnowt`yan koch` e anowm_96643

 

Կուսակցությունների «Լույս» դաշինքը սեպտեմբերի 11-ին իր քարոզարշավն իրականացրեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Երևանի ավագանու «Լույս» դաշինքի թեկնածու Դավիթ Խաժակյանը նշեց, որ նախորդ ընտրությունների համեմատ այս ընտրություններում  էական տարբերություն է զգում:

«Մարդիկ ոգևորված ենշատ ավելի տեղեկացված և ավելի պատրաստակամ լսելուինչը քարոզարշավ իրականացնելու տեսանկյունից հեշտացնում է մեր գործը»,- ասաց Խաժակյանը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ներկայումս գերկարևոր խնդիր է համարում արդար ընտրություններ ապահովելը:

«Այն փոփոխություններըոր տեղի ունեցան մեր երկրումմեր ժողովրդի սրտով էԿարծում եմ՝ այդ փոփոխություները հիմնականում տեղի ունեցան մի պատճառով ՝ այս երկրում տեղի չէին ունենում ընտրություններՉկա ավելի կարևոր խնդիրքան արդար ընտրություններըորպեսզի մեր երկիրը իրական արժանապատիվ պետություն դառնա»,- ընդգծեց Սարգսյանը:

Նա հորդորեց քաղաքացիներին ընտրությունների գալ և քվեարկել «Լույս» դաշինքից քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի օգտին:

«Վստահեցնում եմ ձեզԱրտակ Զեյնալյանի օգտին քվեարկելով՝ մեկ տարի հետո հպարտանալու եք ձեր քվեարկությամբորովհետև աննկարագրելի անաչառ մարդ է»,- ասաց Սարգսյանը:

Արտակ Զեյնալյանի խոսքով` Երևանը տարիներ շարունակ քայքայվել է, որովհետև քաղաքի պահպանության  համար բավարար միջոցներ չեն ներդրվել` արդարացված կամ չարդարացված պատճառներով:

«Պահպանություն նշանակում է աստիճանական զարգացումԵթե դու չես ապահովում զարգացումըապա այն քայքայվում էՈրպեսզի մենք կարողանանք կասեցնել այս քայքայումը  և առաջընթաց ապահովելմենք պետք է ոչ դասական գործողություն անենքԵթե մեր Երևանին չվերաբերվենք որպես մեր տան  և բոլոր միջոցները չներդնենք Երևանի համարմենք այս քայքայումը չենք դադարեցնելուԴրա համար անհրաժեշտ էորպեսզի Երևանը իրեն զգա մեկ միասնություն»,- եզրափակեց Զեյնալյանը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ