Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը հետապնդում է հետին նպատակներ, հիմնուած է սուտ փաստերի վրայ. Հովնան Բաղդասարյան

am
<<Nor Hayastan, nor Hayrapet>> sharzhowme hetapndowm e hetin npatakner,  himnowats e sowt p`asteri vray. Hovnan Baghdasaryan_75179

  Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Տէր Կորիւն Վարդապետ Բաղդասարյանն  իր վրդովմունքն է արտահայտել  եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների առթիվ և հույս հայտնել, որ այս թնջուկը կլուծվի Հայաստանի կառավարության ու իրավապահների միջնորդությամբ:

Հայր սուրբը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

Զարմանալի է, թէ ինչպէս կարելի է անկախ Հայաստանում հանդուրժել Ազգային Եկեղեցու հանդէպ կատարուող անօրինակ ոտնձգութիւններ:

 
Արդար եւ վեհ նպատակների համար մղուող իւրաքանչիւր պայքար պէտք է միայն քաջալերուի, սակայն, այլեւս կասկած չկայ, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը հետապնդում է հետին նպատակներ եւ հիմնուած է սուտ, մտացածին եւ ստայօդ փաստերի վրայ: 


Այս թնջուկի միակ հանգուցալուծումը կարող են տալ իրաւապահ մարմինները եւ կառավարութիւնը: Եթէ այդ միջամտութիւնը ուշանայ, ապա Ազգային Եկեղեցին կը վերածուի թատերաբեմի, որտեղ ամէն մի ինքնակոչ ու ինքնահռչակ դերասան պիտի փորձի խաղալ իրեն յանձնարարուած դերը:


Մեր` հոգեւորականներիս եւ հաւատացեալ ժողովրդի ակնկալիքն է, տեսնել կառավարութեան անհետաձգելի միջամտութիւնը` վերջ տալու համար այս խեղկատակութեանը եւ հնարաւորութիւն տալու Մայր Աթոռին` շարունակելու իրականացնել իր աստուածահաճոյ առաքելութիւնը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ