Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժումը ճաք է տալիս

am
<<Nor Hayastan, nor hayrapet>> hakaekeghets`akan sharzhowme chak` e talis_93807

 Թեպետ ամեն շաբաթ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժումը ակցիաներ է իրականացնում` ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, սակայն առանց այն էլ իրենց քիչ կողմնակիցներին, այլեւս հնարավոր չէ հեղափոխական պաթոսով պահել 

Այս մասին գրում է «Իրավունք»-ը, նաև տեղեկացնում. 

« Մեր ունեցած տեղեկություններով` Գնդեվանքի ճանապարհին կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ կազմակերպված հարձակումից հետո շատերը հիասթափվել են շարժման պարագլուխներից մեկի` կարգալույծ հոգեւորական Կորյուն աբեղա Առաքելյանի կեցվածքից եւ ընդմիշտ հրաժեշտ են տվել շարժմանը: Պակաս ծայրահեղ վիճակում չեն նաեւ նրանք, ովքեր մնացել են Կորյունի կողքին, սակայն անհանգստություն ու կասկած ունեն իրենց բռնած գործի հանդեպ: Ավելին` կամաց-կամաց սկսել են գիտակցել, որ ոչ թե պայքարում են հանուն եկեղեցու բարեկարգման, այլ մեղք են գործում` Սուրբ Հոգու եւ օծված հոգեւորականների հանդեպ: Գնալով բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնց պատասխանները կարգալույծ աբեղայի համար ավելի անտանելի են դառնում: Իսկ շարժման անդամները հայտնվել են անելանելի վիճակում. չէ որ ամեն մեկին տրված չէ ժամանակին սխալն ընդունելը»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ