Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկին մնացել են հաշված օրեր

am
<<Oske tsiran>> 15-rd mijazgayin kinop`arhatoni meknarkin mnats`el en hashvats orer_73135

Փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 8-15-ը։ Ինչպես տեղեկանում ենք «Ոսկե ծիրանի» ֆեյսբուքյան էջից, նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, կիրակնօրյա աշխատանքային եռուզեռին ծիրանցիներին անակնկալ այցելությամբ պատվել էին Սերժ Թանգյանը և Արսինե Խանջյանը:

Փառատոնի հանդիսավոր բացման և փակման արարողություններն այս տարի տեղի կունենան Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։
«Ոսկե ծիրանի» 15-րդ  հոբելյանի առթիվ այս տարի տեղի կունենան մի շարք ցուցահանդեսներ. «Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագրում ընդգրկված ֆիլմերի ազդագրերի ցուցահանդես (ՀԲԸՄ-ում), «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատմությունը ներկայացնող պաստառների ցուցահանդես (Մոսկվա կինոթատրոն), կինոփառատոնում ընդգրկված ֆիլմերի պաստառների ցուցահանդես (Միրզոյան գրադարան), «Փխրուն» խմբակային միջազգային ժամանակակից արվեստի ցուցահանդես (Կինեմատոգրաֆիստների միություն), որն իրենից ներկայացնում է վիդեոարտ, ինստալյացիա։ Այս ցուցահանդեսին մասնակցելու են արվեստագետներ Հայաստանից, Թաիվանից, Իսպանիայից, Չինաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Չեխիայի Հանրապետությունից, Իտալիայից, և իհարկե՝ սփյուռքից (ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա, Եգիպտոս, Իսրայել և այլն):

Ի դեպ ցուցահանդեսում  անդրադարձ է  լինելու վերջերս Հայաստանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական փոփոխություններին, ինչպես նաև խորհրդածություններ ուժի և իշխանության բնույթի վերաբերյալ, մի խոսքով թեմաները՝ անձնականից մինչև քաղաքական:

Ցուցահանդեսները բաց կլինեն հուլիսի 8-15-ը։

Ավանդույթի համաձայն կատարվելու են նաև պատվո աստղերի տեղադրում՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Այս տարի Հարգանքի տուրք կմատուցվի Ներսես Հովհաննիսյանին, Ալբերտ Մկրտչյանին և Արա Վահունուն՝ կտեղադրվեն նրանց պատվո աստղերը 80-ամյա հոբելյանների կապակցությամբ։

Հոբելյանական փառատոնի պատվավոր հյուրերն են կինոռեժիսորներ Դարեն Արոնոֆսկին, Ջանֆրանկո Ռոզին, Ուլրիխ Զայդլը և Շոն Բեյքերը:
Հետահայաց ցուցադրություններն այս տարի ընդգրկում են համաշխարհային ճանաչում ունեցող կինոռեժիսորներ Դարեն Արոնոֆսկու և Ջանֆրանկո Ռոզիի ֆիլմերի ընտրանին։ 

Փառատոնի շրջանակներում կլինի նաև հատուկ ծրագիր նվիրված ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի 65-ամյակին։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ