Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

«Սարոյանը և Հայաստանը» ցուցահանդես` նվիրված Վիլյամ Սարոյանի 110-ամյակին

am
<<Saroyane ew Hayastane>> ts`owts`ahandes` nvirvats Vilyam Saroyani 110-amyakin_52715

Ս.թ. արպիլի 6-ին` ժամը 19-ին, «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում կբացվի Վիլյամ Սարոյանի 110-ամյա հոբելյանին նվիրված «Սարոյանը և Հայաստանը» ցուցահանդեսը, ինչպես նաև կազդարարվի Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի և «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի հետ համատեղ «Երևան հյուրանոցի բնակիչները» նախագիծի մեկնարկը:

2018 թվականին Երևան հյուրանոցը դառնում է 90 տարեկան. հոբելյանի առիթով Գրականության և արվեստի թանգարանը՝ Ե. Քոչարի և Ա. Իսահակյանի տուն -թանգարանների հետ համագործակցությամբ, նախաձեռնում է «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում կազմակերպել ցուցահանդեսների շարք` հյուրանոցի մշտական բնակիչների և նշանավոր հյուրերի մասին: Բացման օրվանից «Երևան» հյուրանոցը հյուրընկալել է Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերի, հայտնի արվեստագետների: Հյուրանոցը նաև հայտնի է եղել մշտական բնակիչներ ունենալու ավանդույթով:

1920 – 30 -ական թվականներին այստեղ ապրել և ստեղծագործել են հայ մշակույթի, գիտության ամենանշանավոր ներկայացուցիչներ` Ե. Չարենցը, Ա. Շիրվանզադեն, Ա. Իսահակյանը, Վ. Փափազյանը,Ա. Բակունցը, Գ. Մահարին,Ե. Քոչարը, Փ. Թերլեմեզյանը, Վ. Համբարձումյանը, Ալիխանյան եղբայրները և այլք:

Վերոհիշյալ մշակութային գործիչների մասին շատ հարուստ վավերագրեր կան Գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում, որոնք 2018թ.-ի ապրիլդեկտեմբեր ամիսներին առաձին խորագրերով կցուցադրվեն հյուրանոցում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ