Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

«Սարյանի հետքերով». պլեներային աշխատանք բնության գրկում

am
<<Saryani hetk`erov>>. plenerayin ashkhatank` bnowt`yan grkowm_51006

Ս. թ. ապրիլի 7-ին, ժամը 10:00-20:00-ն, Մ. Սարյանի տուն-թանգարանում գործող «Սարյան» արվեստի ստուդիան կազմակերպում է պլեներային աշխատանք բնության գրկում՝ «Սարյանի հետքերով» խորագրով: Առաջին անգամ սարյանական հետքերը կտանեն հետևյալ ուղղությամբ՝ Երևան-Աշտարակ-Երևան /Կարմրավոր եկեղեցի-Սաղմոսավանք/:

Ծրագրի նպատակն է ծանոթանալ արվեստի ստեղծման գաղտնիքներին, հմտություններին՝ բացահայտելով Վարպետի ստեղծագործական ներաշխարհը և սարյանական հրաշագեղ կտավների ստեղծման ոգեշնչման աղբյուրը:

Ծրագրի միջոցով` 12 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները կարող են անցնել Սարյանի հետքերով և բացահայտել հայկական այն եկեղեցիները, որոնք անմահացել են նկարչի հրաշագեղ կտավներում: Աշխատանքի ընթացքում սպասվում է անակնկալ:

Ծրագրի արժեքը կազմում է 10 000 դրամ /մեկ անձը/, որի մեջ ներառվում է շրջայց թանգարանում, անհրաժեշտ նյութերի տրամադրում, տրանսպորտային ծառայություն, սնունդ:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ