Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

«Սասնա ծռերի» անդամ Արթուր Սողոմոնյանն ազատ արձակվեց

am es
<<Sasna tsrheri>> andam Art`owr Soghomonyann azat ardzakvets`_67242

Սասնա ծռերի» անդամ Արթուր Սողոմոնյանի խափանման միջոցը փոխվեց ստորագրություն չհեռանալու մասին եւ նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր նորքի նստավայրում այսօր՝ հունիսի 14-ին, նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ այսուհետ Արթուր Սողոմոնյանը պարտավոր է պարտաճանաչ ներկայանա դատական նիստերին:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ