Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է:

ԺԱՆ ԲԱՏԻՍՏ ԼԱԿՈՐԴԵՐ

«Շարունակելու ենք պայքարել ցեղասպանության ժխտողականության դեմ օրենքի ընդունման համար». Արա Թորանյանի հարցազրույցը «Հայ ձայն»-ին

am
<<Sharownakelow enk` payk`arel ts`eghaspanowt`yan zhkhtoghakanowt`yan dem orenk`i endownman hamar>>. Ara T`oranyani harts`azrowyts`e <<Hay dzayn>>-in_28084

Ֆրանսիայում շարունակվում է քննարկվել ֆրանսիական դատարանում վերջերս ընթացած մի դատավարություն, որն առնչվում է հայերին ու հայկական հարցին: Ինչպես հայտնի է՝ Մաքսիմ Գուան անունով մեկը նախկինում դատի էր տվել Ֆրանսիայում հրապարակվող «Նուվել դը Արմենի»-ի խմբագիր Արա Թորանյանին և Լիոնի շրջանում ապրող Սեմ Թիլբյանին: «Հայ Ձայնի» հետ զրույցում Արա Թորանյանն ասաց, որ Մաքսիմ Գոինն իրականում Թուրքիայի գործակալ է, որ իրեն պատմաբան է հռչակել, եւ զբաղվում է հակահայկական քարոզչությամբ` աշխատելով Անկարային համալսարանում եւ համագործակցելով հակահայ կառույցների հետ:

Մաքսիմ Գոինը մեղադրում էր Արա Թորանյանին 2014 թվականին «Նուվել դը Արմենի»-ում լույս տեղած մի հրապարակման համար, որում Արա Թորանյանը նրան համեմատել էր Ռոբերտ Ֆորիսոն անունով ֆրանսիացի մեկ այլ պատմաբանի հետ, որը հրեաների ցեղասպանությունն էր ուրանում, նույնպես զբաղվում էր ժխտողականությամբ եւ որն ի վերջո դատապարտվեց

ֆրանսիական դատարանի կողմից: Սեմ Թիլբյանին էլ Մաքսիմ Գոինը մեղադրում էր «Նուվել դը Արմենի» կայքում նշված հրապարակումը մեկնաբանելու մեջ:

Ինչպես «Հայ Ձայնի» հետ զրույցում ասաց Արա Թորանյանը, հայկական կողմը նույնպես իր հերթին դատ է բացել նշված մարդու դեմ՝ նրան մեղադրելով զրպարտության մեջ: Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած դատական նիստին ներկա են եղել հարյուրավոր մարդիկ, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում հայկական կողմին: Արա Թորանյանը նշել է, որ շարունակելու է պայքարել ցեղասպանության ժխտողականության դեմ օրենքի ընդունման համար:

Արա Թորանյանից տեղեկացանք, որ դատավճիռը պետք է լինի դատական հաջորդ նիստին, որ կայանալու է նոյեմբերի 28-ին: «Ամեն ինչ անելու ենք, որ շահենք դատը»,-«Հայ Ձայնի» հետ զրույցում ասաց Արա Թորանյանը, տեղեկացնելով, որ հայկական կողմը լավագույն փաստաբաններն է վարձել, չնայած կան նաեւ հայ փաստաբաններ, որոնք ինքնակամ աջակցում են այս հարցին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ