«Սպարտակ» բալետին ձեռնամուխ եմ եղել մեծ հուզմունքով». Արամ Խաչատրյան

Հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր ու մանկավարժ Արամ Խաչատրյանի մանկությունը և պատանեկությունը անցել է Թիֆլիսում, որն այն ժամանակ համարվում էր Կովկասի մշակութային բազմազգ մայրաքաղաքը: Ապա՝ 1921 թվականին, Խաչատրյանը տեղափոխվում է Մոսկվա, չունենալով տարրական երաժշտական գիտելիքներ՝ ընդունվում է Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ՝ համատեղությամբ սովորելով Մոսկվայի կոնսերվատորիայում:
Արամ Խաչատրյանի առաջին մեծ գործը եղել է «Դաշնամուրի կոնցերտը», որով նա հայտնի է դարձել ԽՍՀՄ սահմաններից դուրս։ Ժամանակակիցների խոսքերով՝ Խաչատրյանի ոճը բնութագրվում է գունագեղ հարմոնիաներով, թովիչ ռիթմերով, և զգացական մեղեդիներով:
Նա իր ստեղծագործություններում լայնորեն օգտագործել է հայկական և կովկասյան, ռուսական, Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ժողովուրդների ազգային երաժշտությունը:
Խաչատրյանի լավագույն գործերից է «Սպարտակ» բալետը:
«Մեծ հուզմունքով ձեռնամուխ եղա «Սպարտակ» բալետը գրելուն
«Երեք ու կես տարի տևեց «Սպարտակ»-ի վրա աշխատանքս: Գրում էի հիմնականում ամռանը: Ընդհանուր վերցված «Սպարտակ»-ը 8 ամսվա ընթացքում է գրվել: Վերջացրել եմ 1954թ.-ի փետրվարի 22-ին: Ողջ երաժշտությունը գրվել է Հին Ռուզայում՝ կոմպոզիտորների տանը», - գրում է կոմպոզիտորը, միաժամանակ հավելում. «Ձեռնամուխ եմ լինում ստեղծագործական մեծ հուզմունքի զգացումով»:
Իսկ ինչպե՞ս ծնվեց անտիկ սյուժեով բալետ գրելու գաղափարը:
Մտահղացումը եղել է հայտնի թատերագետ Ն.Վոլկովինինը, որը մի շարք բալետների, այդ թվում Բ.Ասաֆևի «Բախչիսարայի Շատրվան» և Ս.Պրոկոֆևի «Մոխրոտիկ» լիբրետոյի հեղինակն է, 1933թ.-ին հետաքրքրվեց «Սպարտակ»-ով:
Ստեղծագործելով իր 50-ամյակի սահմանագծին՝ Արամ Խաչատրյանը արդեն հասուն, կայացած արվեստագետ էր ու բազմաթիվ հիանալի ստեղծագործությունների հեղինակ, իսկ Վոլկովի լիբրետոն ոգեշնչում էր կոմպոզիտորին՝ բարերար նյութ հանդիսանալով ստեղծագործության համար:
«Սպարտակ»-ի ստեղծմանը յուրահատուկ ձևով է նախապատրաստվել Արամ Խաչատրյանը: Նա մեկնում է Իտալիա՝ ուսումնասիրելու անտիկ նկարներն ու քանդակները, տեսնելու ստրուկների ձեռքերով կերտված հին հռոմեական կառույցներն ու հաղթակամարները, գլադիատորների զորանոցները, Կոլիզեումը, լինում է այն վայրերում, որտեղով երբևիցե անցել է Սպարտակն իր զինակիցների հետ: Եվ չնայած ավելի քան 2000 տարվա պատմությանը, Սպարտակի ապստամբության թեման կոմպոզիտորին շատ արդիական է թվում:
Այսպիսով, իր իսկ խոստովանությամբ, Խաչատրյանը երեք ու կես տարի պատրաստվում էր «Սպարտակ»-ի ստեղծմանը: Բալետն հորինելիս նա շատ դժվարությունների է հանդիպում, չէ՞ որ Սպարտակի ժամանակի ֆոլկլորային նմուշների և երաժշտական փաստաթղթերի բացակայության պատճառով կոմպոզիտորը դրանցից օգտվելու հնարավորություն չուներ:
Ի դեպ, նա չէր էլ փորձում նմանակել այդ ժամանակաշրջանի երաժշտությանը:
«Սպարտակ»-ի երաժշտությունը գրելիս կոմպոզիտորն օգտվում էր այն մեթոդներից, որոնցից օգտվել են նաև նրա նախորդները՝ պատմական թեմաներին դիմելիս: Պատմելով անցյալի մասին՝ Խաչատրյանը հմտորեն պահպանում է իր ձեռագիրն ու գրելաոճը:
«Սպարտակ»-ը գրված է ժամանակակից լեզվով, երաժշտա-թատերական ժանրի խնդիրների ժամանակակից ըմբռնումով: Ստեղծագործության հիմնական գործող անձիք հատուկ, կրկնվող երաժշտական թեմաների միջոցով են նկարագրված: Բացի անհատական բնութագրություններից կան նաև ընդհանուր ժողովրդական բնութագրեր. չէ՞ որ ներկայացման գլխավոր ու առաջատար հերոսը հենց ժողովուրդն է: Այդպիսիք են Հռոմի հալածված ստրուկների թեմաները:
Բալետի սուր կոնֆլիկտային դրամատուրգիայում միմյանց են հակադրվում երկու ոլորտներ, երկու աշխարհ. մարտական ու ճոխ Հռոմը՝ Կրասսոսի և նրա սիրուհու՝ պարուհի Էգինայի գլխավորությամբ, և Սպարտակի կողմից առաջնորդված ճնշված ստրուկներն ու գլադիատորները:
Մոտ երեք ժամ տևող բալետում կոմպոզիտորն երկու անգամ երգչախումբ է մտցնում, որոնք դրամատուրգիական առումով տարբեր ֆունկցիաներ ունեն: Գլադիատորների կռվի ժամանակ երգչախումբը նկարագրում է հուզված ականատեսների վերաբերմունքը, իսկ ֆինալում այն ներդաշնակ կերպով լրացնում է տխուր երաժշտությունը՝ վերջինիս հաղորդելով ջերմություն և անկեղծություն:
«Սպարտակ»-ի պրեմիերան կայացավ Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնում 1956թ.-ի դեկտեմբերի 27-ին (բալետմեյստեր՝ Լ.Յակոբսոն, դիրիժոր՝ Պ.Ֆելդտ):
1958թ.-ի մարտի 12-ին նշանավոր բալետմեյստեր Իգոր Մոիսեևի նախաձեռնությամբ «Սպարտակ»-ը բեմադրվեց Մոսկվայի Մեծ թատրոնում (դիրիժոր՝ Յու.Ֆայեր): Այն ապշեցրեց իր հզորությամբ և հանդիսավորությամբ:
Հատկապես, տպավորիչ էին մասսայական տեսարանները, որոնցում իր մասնակցությունն էր ցուցաբերում Մեծ թատրոնի գրեթե ողջ բալետային խումբը:
«Եթե պետք է մեկ բառով արտահայտել նոր «Սպարտակ»-ի նշանակությունը, ապա ես ընտրում եմ «այժմեական» բառը», - գրում է խորհրդային հայտնի պարուհի Գալինա Ուլանովան: Դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկու ղեկավարությամբ Խաչատրյանի երաժշտությունը ձեռք բերեց նոր ուժ և խորը ողբերգական հնչողություն:
Պատահական չէ, որ «Սպարտակ»-ի հենց երրորդ՝ մոսկովյան բեմադրությունը, ստիպեց նորովի մոտենալ Խաչատրյանի արվեստին ու նորովի լսել նրա ստեղծագործությունները:
ՀԱՅ ՁԱՅՆ
- Red Apple գովազդի 29-րդ փառատոնում հայաստանյան Doping Creative Agency-ն նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մրցանակ
- Ճապոնական ֆիլմերի փառատոն կանցկացվի Հայատանի տարբեր քաղաքներում դեկտեմբերի 12-ից 21-ը
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից