Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

«Թավշյա իշխանափոխության» ոչ մի դրվագում աշխարհաքաղաքականությունը դերակատարում չունեցավ. Մարգարիտ Եսայան

am
<<T`avshya ishkhanap`okhowt`yan>> och` mi drvagowm ashkharhak`aghak`akanowt`yowne derakatarowm ch`ownets`av. Margarit Esayan_75811

Հայաստանի համաժողովրդական համախմբումը յուրօրինակ էր նաև այն առումով, որ չուներ աշխարհաքաղաքական  օրակարգ, ինչպես ընդդիմության ոչ մի ղեկավար, այնպես էլ իշխանության ոչ մի ներկայացուցիչ փորձ անգամ չարեցին ներգրավելու միջազգային քաղաքականությունը: ՀՀ ԱԺ հանրային ժողովի Հանրային կապերի վարչության տեղեկացմամբ՝ այս մասին Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի 44-րդ լիագումար նիստի քաղաքական հարցերի հանձնաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

«Ողջունում եմ ձեզ Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի լիագումար 44-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Ֆրանկոֆոն աշխարհն այս տարի բավական հագեցած օրակարգով է աշխատում, ինչը խիստ կարևոր է միասին ապրելու և միասին աշխատելու կարգախոսն իրականություն դարձնելու համար: Արդեն հոկտեմբերին Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ նիստը և, կարծում եմ, ձեր երկրները հավուր պատշաճի ներկայացված կլինեն այս կարևոր համաժողովին: Սա իմ երկրի համար անչափ կարևոր է և կարևոր է հատկապես հիմա: Վստահ եմ՝ բոլորդ այս տարվա մարտ-ապրիլ-մայիս ամիսներին ուշի-ուշով հետևել եք հայաստանյան իրադարձություններին, փափուկ իշխանափոխությանը, որը տեղի ունեցավ մեր երկրում:

Գիտեք, որ այս տարվա ապրիլից Հայաստանն ընկղմվեց աննախադեպ քաղաքական գործընթացների հորձանուտը. տասնյակ հազարավոր ընդիմադիրների ցույցերը հանգեցրին ապրիլի 23-ին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, ով ընդամենը 6 օր առաջ էր խորհրդարանի կողմից վարչապետ ընտրվել` մինչ այդ տասը տարի լինելով երկրի ղեկավարը:

Հայաստանի ներկա իրավիճակը բացառիկ է մի քանի առումով: Նախևառաջ, Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ  ժողովրդին, ընդդիմությանը հաջողվեց վերցնել իշխանությունը ոչ բռնի ցույցերի արդյունքում: Երեքշաբաթյա հանրահավաքների ընթացքում չգրանցվեց անկարգության ոչ մի դեպք, վանդալիզմի և անբարեկիրթ ոչ մի գործողություն չխարանեց համաժողովրդական ընդվզման հավաքները: Հարկ է նշել նաև, որ պաշտոնից հեռացող երկրի ղեկավարը զերծ մնաց ուժի կիառումից՝ կառչած չմնալով իշխանության: Թերևս  սա ժողովրդավարության շատ հաջողված բաց դաս կարող է դառնալ շատ երկրների համար:

Համաժողովրդական այս համախմբումը յուրօրինակ էր նաև այն առումով, որ չուներ «աշխարհաքաղաքական օրակարգ»: Այս «թավշյա իշխանափոխության» ոչ մի դրվագում աշխարհաքաղաքականությունը դերակատարում չունեցավ: Ինչպես ընդդիմության ոչ մի ղեկավար, այնպես էլ իշխանության ոչ մի ներկայացուցիչ փորձ անգամ չարեցին ներգրավելու միջազգային քաղաքականությունը:

Երեքշաբաթյա ընդվզման արդյունքում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո` մայիսի 8-ին, ընդդիմության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվեց վարչապետ: Երկրի կայունությունը պահպանելու նպատակով Սերժ Սարգսյանն անձամբ էր պնդել, որ մեծամասնություն կազմող հանրապետականներն ապահովեն անհրաժեշտ 53 քվեները` Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու համար:

Արդեն նախկին իշխող ուժը՝ ՀՀԿ-ն, պարզ հայտարարեց, որ չի խանգարելու, հակառակը` աջակցելու է, որպեսզի ժողովրդի թեկնածուն ընտրվի վարչապետ, ինչպես նաև աջակցելու է, որ նոր կառավարության ծրագիրն ընդունվի առանց դժվարությունների: Նաև հետագա աշխատանքներում որպես կառուցողական ընդդիմություն՝ ՀՀԿ-ն աջակցում և աջակցելու է նոր կառավարությանը:

Այս օրերին մեր երկրում ընթանում է «Ընտրական օրենսգիրքը» փոփոխելու գործընթաց, և քաղաքական բոլոր ուժերը խորհրդարանում և դրանից դուրս, ինչպես նաև կառավարությունը աշխատում եմ  միասնական, կողմերի համար ընդունելի օրենսգրքի մշակման  ուղղությամբ: Կարծում եմ` խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որին սպասում  է հասարակությունը, չի կարող լինել  հապշտապ, քանի դեռ մեր երկրում  տեղի չի ունեցել կարևոր և պատասխանատու միջոցառումը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ վեհաժողովը, որից հետո Հայաստանը պիտի դառնա այս կառույցում նախագահող երկիր:

Կառավարության նոր ղեկավարը ևս ընտրվելուց հետո հայտարարեց, որ Հայաստանը հավատարիմ կմնա միջազգային իր բոլոր պարտավորություններին, չի շեղվի իր տնտեսական և անվտանգության պարտավորություններից և կասկածի տակ չի դնի ոչ Եվրասիական տնտեսական միությանը, ոչ ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը, ոչ էլ ԵՄ-ի հետ ընդլայնված և համապարփակ համաձայնագիրը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ