Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

«Ժամանակ». Թանկացել է դեպի Ռուսաստան եւ այլ ուղ­ղություններով ավտոբուսների ուղեվարձը

am
<<Zhamanak>>. T`ankats`el e depi Rhowsastan ew ayl owghghowt`yownnerov avtobowsneri owghevardze_39081

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ քաղաքային եւ միջքաղաքային տրանսպորտի ուղեվարձը դեռեւս փոփոխության չի ենթարկվել, սակայն արդեն վերանայվել է դեպի Ռուսաստան եւ այլ ուղղություններով ավտոբուսների ուղեվարձը:

Օրինակ՝ «Բասթրավել» ընկերությունը դեպի Մոսկվա ավտոբուսի տոմսը 5 հազար դրամով թանկացրել է: 24-25 հազար է դարձել նաեւ Երեւան-Սամարա տոմսը: Այն Նախկինում 20 հազար դրամ էր:

5 հազար դրամի չափով ավտոբուսի տոմսերը թանկացրել է նաեւ «Ֆարսաժ-տուր» ընկերությունը: Ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպի Մոսկվա ավտոբուսի տոմսը նախկինում արժեր 15 հազար դրամ, իսկ հիմա դարձել է 20 հազար դրամ: Նույնքան էլ թանկացել են նաեւ դեպի Ռուսաստան եւ այլ ուղղություններով տոմսերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ