Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է:

ԺԱՆ ԲԱՏԻՍՏ ԼԱԿՈՐԴԵՐ

«Ժողովուրդ». Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել Գեղարքունիքում

am
<<Zhoghovowrd>>. Spartak Melik`yane heghap`okhowt`yown e sksel Geghark`ownik`owm_30664

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, գարդմանահայերի միության նախագահության անդամ Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել ՀՀ Գեղարքունիքի մարզում:

Բավական չէ, որ նա 18 համայնքների միավորման արդյունքում ձեւավորված Գեղամասար խոշորացված համայնքում առաջադրեց թեկնածու Հակոբ Ավետյանին, հաղթեց ՀՀԿ թեկնածուին, հիմա էլ որոշել է բոլոր նախկին գյուղապետերին, որոնք պետք է տարածքներում պատասխանատուներ նշանակվեն, ազատել աշխատանքից: Այդպիսով, նա վրեժ է լուծում իր դեմ դուրս եկած եւ ՀՀԿ-ի թեկնածու Զոյա Գեւորգյանի օգտին աշխատած շուրջ 13 նախկին գյուղապետերից:

Բացի այդ՝ Սպարտակ Մելիքյանը եկվորների ու տեղաբնակների թիմեր է ձեւավորել համայնքում՝ սեպ խրելով բնակիչների երկու խմբերի մեջ. նա այսօրվանից աշխատում է հաջորդ խորհրդարանական ընտրությունների համար, որպեսզի հենարան ու ձայներ ունենա: Սա լուրջ դժգոհություն է առաջացրել գյուղերում, եւ երեկ մի խումբ գյուղապետեր, գյուղացիներ բողոքել են «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում: Իսկ Սպարտակ Մելիքյանը Հրայր Թովմասյանի օրինակով ասաց, թե. «Ղալաթ են անում ասողները»: Գնդակը ՀՀԿ-ի դաշտում է. հուսանք՝ ոչ Արմեն Ռուստամյանի բառապաշարով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ