Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

«Զվարթնոց» օդանավակայանում ցուցադրվում է Արցախի զբոսաշրջային ռեսուրսները ներկայացնող տեսահոլովակ

am
<<Zvart`nots`>> odanavakayanowm ts`owts`adrvowm e Arts`akhi zbosashrjayin rhesowrsnere nerkayats`nogh tesaholovak_54759

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության (ՄԵՀԶ) նախարարության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի միջև ձեռք բերված համագործակցության շրջանակներում Արցախի զբոսաշրջային ռեսուրսները ներկայացնող տեսահոլովակն արդեն մշտական հիմունքներով ցուցադրվում է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է  ԱՀ ՄԵՀԶ  նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Նրա  խոսքով՝  իրականացվող ծրագրի նպատակը Հայաստան այցելող զբոսաշրջիկների մոտ Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումն է։

Մեր  զրուցակիցը նշել  է   նաև, որ   տեսահոլովակի ցուցադրության կազմակերպումն Արցախի զբոսաշրջային մարքեթինգային պլանի՝ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող միջոցառումների մաս է կազմում։

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ