Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

10-ամյա տղան համակարգչային խաղերի պատճառով հայտնվել է հիվանդանոցում. lenta.ru

am
10-amya tghan hamakargch`ayin khagheri patcharhov haytnvel e hivandanots`owm. lenta.ru_70106

Մեծ Բրիտանիայում 10-ամյա տղան ինքնամոռաց տրվելով համակարգչային խաղերին, մի քանի ժամ չի կարողացել կտրվել, անգամ զուգարան չի գնացել, ինչի հետևանքով հայտնվել է հիվանդանոցում։
Բժշկի խոսքով, ինչպես նշում է lenta.ru-ն, երեխան 8 ժամ շարունակ հոր հետ խաղացել է World of Warcraft, Call of Duty և FIFA։ Ամբողջ ընթացքում նա զսպել է իրեն և չի գնացել զուգարան, ինչից միզապարկը մեծացել ու դադարել է աշխատել։ Բժիշկը խոստովանել է, որ սկզբում  կարծել է, թե երեխայի մոտ ագրեսիվ քաղցկեղային ուռուցք է։ Միայն հետազոտությունից հետո պարզվել, թե ինչն է խնդիրը։

Երեխային բուժել են ուրոլոգիական մեթոդներով։ Նրա հետ շփվել են նաև հոգեբանները։ Նախկինում տղան ֆուտբոլ է պարապել ու լավ արդյունքներ է ցույց տվել, սակայն ընկել է հոր ազդեցության տակ։ Բժիշկն ասել է, որ հաճախ է հանդիպում խաղամոլության հետևանքներից տառապող երեխաների։ Նրանցից շատերը քնելու հետ խնդիրներ ունեն, հիմնականում խաղում են գիշերը, ինչի պատճառով օրգանիզմի կենսառիթմը խախտվում է։

Ի դեպ հունիսի 18-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հիվանդությունների և խանգարումների ցանկում առաջին անգամ ներառել է առցանց և տեսախաղերից կախվածությունը։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ