Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

10 հետաքրքիր փաստ Լուվրի մասին

am
10-hetaqrqir-past-louvri-masin

Փարիզի խորհրդանիշներից մեկը համարվող Լուվրի թանգարանը իրավամբ  աշխարհի ամենահայտնի թանգարաններից: Լուվրն իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, այստեղ են պահվում արվեստի անգին գործեր, որոնք  տեսնելու են գալիս աշխարհի ամեն անկյունից:  

 

Առանձնացրել ենք Լուվրի թանգարանի մասին 10 հետաքրքիր փաստ, որոնք ներկայացնում ենք ստորև.

 

 

1. Լուվրն ամենաշատ այցելուներ ունեցող թանգարնն է աշխարհում: Տարեկան շուրջ  10 միլիոն զբոսաշրջիկ է գալիս Լուվր:

2. Այն երկու արբանյակային թանգարան ունի ՝ Լուվրի Լանսը, որը գտնվում է Ֆրանսիայում, և Լուվր Աբու-Դաբին: Վերջինը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում:

3. Լուվրում շուրջ 300 հազար ցուցանմուշ կա:

4. Լուվրի բոլոր ցուցանմուշները բաժանված են 9 հավաքածուի: Դրանցից մեկը նվիրված է թանգարանի պատմությանը:

5. Մինչև թանգարանի վերածվելը Լուվրը ֆրանսիական միապետների նստավայրն էր: Այն առաջին անգամ հանրության համար իր դռներն է բացել ֆրանսիական հեղափոխության տարիներին՝ 18-րդ դարավերջին:

6. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ գերմանական զորքերը գրավել են Փարիզը, Լուվրի հավաքածուները նախապես տարհանվել են:

7. Թանգարանը մի քանի անգամ թալանվել է: Հաջողվել է գողանալ նույնիսկ Մոնա Լիզան՝ թանգարանի ամենաթանկ ցուցանմուշը, սակայն հետագայում հաջողվել եէ գտնել կտավն ու վերադարձնել:

8. Լուվրում ի սկզբանե միայն անտիկ արձաններ էին գտնվում: Բացառություն է արվել  միայն Միքելանջելոյի քանդակների համար:

9. Թանգարանի առջև է գտնվում է անցյալ դարի 80-ականներին կառուցված ապակե բուրգը: Այն 673 մասից է բաղկացած: Նրա նախատիպը եղել է Քեոփսի բուրգը:

10. Ժամանակին Լուվրը բերդ էր, որի առաջին աշտարակը կառուցվել է 1190 թվականին, և այն արդեն ավելի քան 8 դարի վաղեմություն ունի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ