Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

100 տարի առաջ այս օրն ավարտվեց Առաջին աշխարհամարտը

am en
100-tari-araj-ays-orn-avartvec-arajin-asxarhamarte

1919 թվականի հունիսի 28-ին Ֆրանսիական Վերսալ քաղաքում կնքված պայմանագրի համաձայն ավարտվեց առաջին համաշխարհային պատերազմը:

Պայմանագիրը ստորագրվել է մի կողմից հաղթող երկրների ու նրանց դաշնակիցների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիային, Բրազիլիայի, Կուբայի, Բոլիվիայի, Էկվադորի, Հունաստանի, Գվատեմալայի, Հայիթիի, Հիջազի, Հոնդուրասի, Լիբերիայի, Պանամայի, Պերուի, Նիկարագուայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի, Խորվաթիայի ու Սլովենիայի թագավորության, Սիամի, Չեխոսլովակիայի և Ուրուգվայի, և մյուս կողմից կապիտուլացված Գերմանիայի միջև։

Պայմանագրով Գերմանական կայսերական բանակը պետք է կրճատվեր և չգերազանցեր 100 հազարը, ընդ որում դա պետք է լիներ միայն ցամաքային զորք։ Պարտադիր զինվորական ծառայությունը Գերմանիայում արգելվում էր։ Գերմանիային արգելվում էր ուենալ նաև սուզանավեր և օդուժ, ինչպես նաև խիստ սահմանափակումներ էին դրվում նոր ռազմական նավերի կառուցման առումով։ Գերմանիան պարտավորվում էր հսկայական փոխհատուցումներ վճարել այն վնասների դիմաց, որ նա ռազմական գործողությունների հետևանքով հասցրել էր դաշնակից երկրների բնակչությանը։ Մինչև 1921 թվականի մայիսի 1-ը Գերմանիան պարտավորվում է վճարել դաշնակիցներին 20 միլլիարդ մարկ ոսկով։ 10 տարվա ընթացքում նա պարտավորվում է տրամադրել Ֆրանսիային 140 միլլիոն տոննա քարածուխ, 80 միլլիոն տոննա՝ Բելգիային, 77 միլլիոն տոննա՝ Իտալիային

Գերմանիան զրկվեց իր բոլոր գաղութներից, որոնք բաժանվեցին գլխավոր հաղթող տերությունների միջև՝ Ազգերի ԼԻգայի մանդատների սկզբունքով։ Աֆրիկայում գերմանական գաղութ Տանգանիկան մանդատային ձևով բաժին հասավ Մեծ Բրիտանիային, Ռուանդա-Ուրունդին՝ Բելգիային, Հարավ-Արևելյան Աֆրիկան (Գերմանական Արևելյան Աֆրիկա)՝ Պորտուգալիային, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան բաժանեցին Տոգոն և Կամերունը։ Խաղաղ օվկիանոսում որպես մանդատային տարածք Ճապոնիային անցան հասարակածից հյուսիս ընկած կղզիները, Գերմանական Նոր Գվինեան անցավ Ավստրալական Միությանը, իսկ Նոր Զելանդիային՝ Արևմտյան Սամոան։ Հաշտության պայմանագրով Գերմանիան հրաժարվեց իր բոլոր իրավունքներից Չինաստանում, Սիամում և Լիբերիայում, ճանաչեց Ֆրանսիայի պրոտեկտորատը Մարրոկոյի նկատմամբ, իսկ Մեծ Բրիտանիայինը՝ Եգիպտոսի։ Գերմանիայի իրավունքները Չինաստանում Ցզյաո-Չժոուի և Շանդունի նկատմամբ ամբողջովին անցան Ճապոնիային։

Նկարում պատկերված են Մեծ քառյակի ներկայացուցիչներ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Լլոյդ Ջորջը, Իտալիայի ներկայացուցիչ Վիտորիո Օռլանդոն, Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոն, Վուդրո Վիլսոնը Փարիզյան խաղաղության կոնֆերանսի շրջանակներում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ