Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

103-ամյա Բավական տատիկը Սպիտակից եկել էր Երևան՝ պատգամավորներին մանդատ հանձնելու

103-amya-bavakan-tatike-spitakic-ekel-er-erean-patgamavornerin-mandat-hancnelou

103-ամյա Բավական Փիլոյանը Լոռու մարզի Սարահաթ համայնքից Երևան էր եկել՝ նորընտիր պատգամավորներին մանդատներ հանձնելու: Նա առաջին քաղաքացին էր, ով բեմ հրավիրվեց մանդատների հանձնման արարողության ժամանակ և ոգևորությամբ իրականացրեց իրեն վստահված առաքելությունը:

Ավելի ուշ, երբ առիթ ստեղծվեց զրուցելու Բավական տատի հետ, նա դժվարությամբ էր խոսում, սակայն իր օրհնանքի խոսքն ասաց և նույնիսկ հրավիրեց իրենց տուն՝ Սարահաթ համայնք: Բավական տատի հարսը՝ Հայկանուշ Ոսկանյանը, բացատրեց, որ տատիկը շատ հյուրընկալ է, սիրում է, երբ տանը մարդաշատ է լինում:

103-ամյա սկեսրոջ փոխարեն նա պատմեց, թե ինչպես առաջարկ ստացան մանդատներ հանձնելու պատգամավորներին: «Դեկտեմբերի 29-ին զանգ ստացանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, որ հրավիրվում ենք մասնակցելու մանդատների բախշման արարողությանը: Տատիկին ասացինք, ուրախացավ, բայց ինքը չգիտի, թե մանդատի բաշխումն ինչ է: Ուրախությամբ եկանք ու մասնակցեցինք միջոցառմանը»,- ասաց նա:

Տիկին Հայկանուշը նշեց, որ մեծ հույսեր են կապում նորակազմ խորհրդարանի ու նոր իշխանության հետ. «Բոլորս էլ մեծ հույսերով ենք սպասում փոփոխություններին, որ մի քիչ մեր հայ ազգի վիճակը բարելավվի»:

Մանրամասն՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ