Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

11 տարվա ընթացքում ավելի քանի 900 լրագրող է զոհվել. ՅՈՒՆԵՍԿՕ

am en ru
11 tarva ent`ats`k`owm aveli k`ani 900 lragrogh e  zohvel.  YOWNESKO_28879

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների համաձայն՝ աշխարհում ավելի քան 900 լրագրող է զոհվել  վերջին 11 տարվա ընթացքում  իրենց մասնագիտական  պարտականությունները կատարելիս:

 

«Վերջին 11 տարիների ընթացքում հանրությանը նորություններ հաղորդելու եւ տեղեկատվություն փոխանցելու համար սպանվել է գրեթե 930 լրագրող»: Միջազգային կազմակերպությունը նշում է, որ միջին հաշվով մեկ մահվան դեպք է  գրանցվել չորս օրվա ընթացքում:  

 

Նշվում է նաեւ, որ «տասը դեպքից 9-ի պարագայում լրագրողների սպանություններն  անպատիժ են մնացել»:

 

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ նշում է լրագրողների դեմ հանցագործությունների   անպատժելիության դադարեցման միջազգային օրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 

Թարգմանությունը՝    Գոհար Մակարյանի

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ