Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

12-ի խորհուրդը. դասախոսություն նվիրված գեղանկարիչ Աշոտ Բայանդուրին

am
12-i-xorhourde-dasaxosoutyoun-nvirvac-gexankaric-asot-bayandourin

Ապրիլի 20-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի կունենա «12-ի խորհուրդը» թեմայով դասախոսություն: Դասախոսությունը նվիրված է գեղանկարիչ, գրաֆիկ Աշոտ Բայանդուրին:

20-րդ դարի 80-90-ականները Հայաստանում շրջադարձային էին ոչ միայն երկրի սոցիալ-քաղաքական, այլև մշակութային կյանքում: Գաղափարական և գեղագիտական նոր տենդենցների, ազգային արժեքների վերաիմաստավորման պատմական այս փուլում ստեղծագործող արվեստագետներին սպասվում էին նոր փորձություններ: Այդ ժամանակշրջանի արվեստագետներից մեկն էլ գեղանկարիչ, գրաֆիկ Աշոտ Բայանդուրն էր: Նկարիչն ապրել և ստեղծագործել է նախ խորհրդային, այնուհետև անկախ Հայաստանում, ապա հեռավոր Սլովենիայում: Նրա արվեստն առանձնանում է մոգական և իռեալ աշխարհի խորհրդանշական ֆանտաստիկ գունագծային պատկերներով՝ ֆիգուրատիվ կոմպոզիցիաներից մինչև ինքնատիպ լուծուներով աբստրակտ հորինվածքներ:

Բայանդուրը հավասարապես ստեղծագործել է թե´ գեղանկարի, թե´ գրաֆիկայի ասպարեզում: Իր ճանաչելի ձեռագրային ներդրումն է ունեցել ինչպես գրքի (50-ից ավել գրքեր), թատերական ձևավումների (Երևան, Գյումրի), այնպես էլ անիմացիոն ֆիլմերի («Կախարդական ծիածան», «Ձախորդ Փանոս») բնագավառում: Արտերկրում մեծ ճանաչում վայելող նկարիչը, հայրենիքում արվեստասեր լայն շրջանակներում դեռևս լուսաբանման կարիք ունի: Անգամ դրսում վրձնած նրա երկերն առանձնանում են ազգաին մշակութային ժառանգության պոետիկ մեկնաբանությամբ, ինչը մատնանշում են նաև օտարերկրյա տեսաբանները: Նրա աշխատանքները պահպանվում են ոչ միայն Հայաստանի թանգարաններում, այլև, ԱՄՆ-ում, ՌԴ -ում, Սլովենիայում, Հորդանանում և այլն: Դասախոսությունը ևս մեկ առիթ է տաղանդավոր և նույնքան համեստ նկարչի կյանքի և ստեղծագործության հայտնի և անհայտ էջերի, մտորումների, սիմվոլիկ երկխոսության տանող «գիր-պատկերի» միջոցով ամբողջացնել հավերժ երազող արվեստագետ Աշոտ Բայանդուրի կերպարը:

Բանախոս` արվեստաբան Հասմիկ Բադալյան

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ