Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

14 երկրից և Հայաստանից երաժիշտները՝ մեկ բեմում. «WCIT» նվագախմբի բաց փորձը հրապարակում (տեսանյութ)

14-erkric-e-hayastanic-erajistnere-mek-mek-bemoum-wcit-nvagaxmbi-bac-porce-hraparakoum-tesanyout

Ընդամենը երկու օրից Երևանում կմեկնարկի «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը, որի շրջանակներում մեծ համերգով կներկայանա «WCIT» նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Այսօր լրագրողները Հանրապետության Հրապարակում հնարավորություն ունեցան հետևելու նվագախմբի բաց փորձին, որից հետո «WCIT» նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ճեպազրույցին նշեց, որ նվագախմբի կազմում ներկայանում են 14 երկրներից ժամանած արտասահմանցի և հայ երաժիշտներ. «Այս երաժիշտներին Հայաստան հրավիրելու համար առիթը ոչ միայն նրանց տաղանդն ու գիտելիքներն են եղել, այլ նաև նրանց տեսլականը, որ IT-ին մեր կյանքը փոխում է և այն ծրագիրը, մոդելը՝  արհեստական տաղանդի ձևաչափով, որ մենք աշխարհին ուղարկելու ենք Հայաստանից, կլինի համերգին: Արհեստական բանականությունը գրում և մոդելավորում է հայկական երաժշտություն, դա 21 դարի կոնցեպտի մեջ մեծ թռիչք է, և Հայաստանը ներկայանում է այն երկիրը, որը շատ հստակ պատկերացում ունի, նաև ունի շատ մեծ հաջողություն արհեստական բանականության կոնցեպտում»:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս համերգով փորձելու են աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը նորարարական երկիր է, և այն պոտենցիալը, որ ունենք IT ոլորտում, փորձում են արվեստի միջոցով աշխարհին ցուցադրել:

Հիշեցնենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը և այն Հայաստանում կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ