Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

15 տարի տեսնում ենք նույն մտքերը, նույն ծրագիրը. Մամեդյարովը՝ ԼՂ բանակցությունների մասին

am es
15-tari-tesnoum-enq-nouyn-mtqere--nouyn-cragire-manedyarove-lx-banakcoutyounneri-masin

«Մեր միջեւ շարունակում են բավական լուրջ տարաձայնություններ լինել: Ընդհանուր առմամաբ կարող եմ ասել, որ առաջարկությունները նույնն են: 15 տարի մենք տեսնում ենք նույն մտքերը, նույն խաղաղության ծրագիրը»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ խոսելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ երեկ ունեցած հանդիպման մասին:

Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական minval.az կայքից, Մամեդյարովը  հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ հանդիպման ընթացքում անցկացվել են «ինտենսիվ եւ խորը» բանակցություններ: Վերջինս հավելել է, որ համանախագահները լրացուցիչ փաստաթղթեր են տրամադրել ավելի խորը բանակցությունների համար:

Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Հանդիպման ավարտից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ