Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

150 հազար դրամ՝ երկրորդ երեխայի համար

am en ru
150 hazar dram, erkrord erekhayi hamar _97879

Երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրվող միանվագ նպաստի չափը 50 հազար դրամից կդառնա 150 հազար դրամ: Այս որոշումը ընդունել է այսօրվա կառավարության նիստի ընթացքում:

Հարցի զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ այս նախաձեռնությունը պետք է ռազմավարական նշանակության համարվի, քանի որ  երկրորդ երեխայի ծնունդը մեր պետության համար կարևոր է և սատարվում է: Նախարարը հավելց նաև, որ անհրաժեշտ է ապահովել ծնելիության աճ:

Նշենք, որ օրենքի նախագծի ընդունումից հետո 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ նպաստը կդառնա 150 000 դրամ, այսինքն՝ կավելանա 3 անգամ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ